Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարդը պարտավոր է «ազատամիտ և անհավատ ըլլալ»

07/07/2020
- Վերլուծություն

«Գյուղին մեջ չկար ոչ մեկ շունչ… Ավերակ և ամայություն կտիրեր ամեն կողմ:…Տեսարանը ցնցող և տպավորիչ էր: Պաշտոնս ավարտած համարելով, որոշեցի անմիջապես հեռանալ գյուղեն»:

Եթե «գյուղ» բառը դարձնենք «մշակույթ», ապա ընթերցողը վերոբերյալ հատվածը կարդալիս առաջին հերթին կմտաբերի Հայաստանի մշակույթի պատասխանատու նախարար Արայիկ Հարությունյանին, հետո նոր համբավավոր Ընկեր Բ Փանջունուն, որ մի բարձր ու ազնիվ հեղափոխական էր և հրճվում էր այնպիսի վիճակներից, որոնցից մեկի մեջ հիմա գտնվում է հայ մշակույթը: 

Այդ ոլորտն այսօր արագ քայլեով հետ է գնում ու փլուզվում, տեսարանը նորմալ մարդկանց համար նողկալի է, իսկ Արայիկ Հարությունյանի քիրվաների համար` ցնցող  և տպավորիչ: Մի քանի լավ դըրբ էլ որ թալի, պաշտոնը կարող է ավարտված համարել և հեռանալ… Հունգարիա:

Լեզու, եկեղեցի, մշակույթ, ամեն բան ուրացված է այս մարդու կողմից: Տպավորություն է, որ իրապես գործ ունենք մերօրյա ընկեր Փանջունու հետ, որ «մեծ հեղափոխական էր» և գտնում էր, որ իրենք իրբև կուսակացական` պարտավոր են  «ազատամիտ և անհավատ ըլլալ»:  

Ցանկություն չունեմ` կոպիտ լինելու, բայց հայ մշակույթի հանդեպ մի փոքր հոգատարության զգացում ունեցող մարդու համար այսուհետ Արայիկ Հարությունյանը  միայն ձախողված պաշտոնյա չէ, նա այլևս տեսակ է, երևույթ, միգուցե բնական աղետ, որն անընդհատ կարկուտ է տեղում հայ մշակույթի արտում: Գահակալության առաջին ամիսներին տեսնելով այս երևույթի վարած քաղաքականությունը, շատերս հույս էինք հայտնում, գոնե սրտհովանքի համար, որ նորեկ է, կսովորի, կուղղվի, քննադատություն ու բարի խորհուրդ հաշվի կառնի: Բայց հիմա, մոտ երկու տարի անց, ջրի կաթիլի պես պարզ է`  այս մարդը համոզված է, որ ինքն ու իր ընկերները մեր «դժվար դարի հարկահավաքներն են» և առանց խղճի խայթի «կոխ են բռնել և պարում են մեր նոր թաղած և չքաղած մարգերի մեջ ու բոստանում»: Ո՞վ չի տեսնում այս ամենը, «մի՞թե աչքի արձակուրդ է կամ ուղղի հանգստյան օր»:  

Թե´ օսմանյան տիրապետության շրջանում (արևմտյան Հայաստան), թե´ ցարական ռուսաստանի տարածքում (արևելյան Հայաստան), թե´ խորհրդային Հայստանում, երբ իշխանությունները ցանկանում էին որևէ հակահայկական, մեր ազգային  արժեքները խարխլող  ծրագիր իրականացնել, շատ զգուշավորությամբ էին գործում, որովհետև, այնուամենայնիվ, պատկերացնում էին` ինչ արձագանք կարող է տալ ժամանակի մտավորականը, և ժողովուրդն, իհարկե: Ի տարբերություն այդ չարիքների, Արայիկ Հարությունյանը որևէ մեկին ո´չ հաշվի է առնում, ո´չ հարգում է, ո´չ էլ երկյուղում, ո´չ էլ պատկառանք զգում: Եկեք շիտակ լինենք, հայ մշակույթի զարգացման նախադրյալները  օսմանյան և ցարական Ռուսաստանի տիրապետության ժամանակ ավելի բարենպաստ են եղել, քան այսօր, անկախ Հայաստանում, էլ չեմ խոսում խորհրդային տարիների մասին: Սա մեր ողբերգություն է:

Այսօր, երբ հայագիտությունը մղված է երրորդ-չորորդական պլան, երբ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան լուծարման եզրին է, պետական համալսարանի հայագիտության կենտրոն հանդիսացող հայ բանասիրության ֆակուլտետը ամբիոն դառնալու ճանապարհին է, կարելի է մտածել, որ Արայիկ Հարությունյանն ու իր գաղափարական համհարզները կատարել են իրենց պարտականությունը և այժմ հանգիստ կարող են վայելել իրենց  ջանքերի պտուղները: Հիմա թամադաներն իրենք են, կենացներն էլ իրենք են ասելու, թող անցնեն մշակույթի դեռ չավիրված ոլորտներին, ինչպես արգո Փանջունին էր ասում.

«Գործունեության մի նոր դաշտ կա հոս, նոր պրոփականտ, նոր կազմակերպություն, նոր պայքար, նոր արդյունք»:

Թող շարունակի, ո՞վ է իրեն խանգարողը, վարչապետը թույլ է տալիս, ինքն անում է: Բակլան իրենն է` խաշած է ցանում: Թող հանգիստ քանդի ամեն ինչ և մամուլի առաջ հպարտորեն փանջունիական հպարտությամբ հայտարարի, որ «թերևս հաջողվիմ միայն քանդել, այդ արդեն բավարարություն կուտա ինձ»:

Չէ, որ այսօր, երբ հոտը շրջվել է, և կաղերն առաջ են ընկել «Աշխարհի մեջ հիմարություններով միայն կարելի եղած է նոր կյանք ստեղծել…»:

Այնուամենայնիվ, թող Հարությունյան Արայիկը, եթե երբևէ կարդացել է, հիշի, եթե չի կարդացել, թող իմանա, որ գաղթի ճանապարհը բռնած հայերից շատերը հացի փոխարեն իրենց փեշերում ու շալակին գրքեր ու մատյաններ էին բերում, սրբազան մասունքներ էին բերում, վանքի ու եկեղեցու դուռ էին բերում, հող էին բերում, հող, հասկանու՞մ եք, հող…:

Բացի այդ, հայ մշակույթի ոչնչացման անկատար երազանքով են անցյալ դարձել աշխարհի ամենահզոր բռնակալներից շատերը: Օրինակ` Լենկ Թեմուրը սրիկա էր, բայց հզոր էր: Թույլ տվեք չասել, Դուք ինքներդ որոշեք` ինչպիսին եք, բայց նրանից հաստատ հզոր չեք:

Մեր մատյանները կեղտոտ ձեռքերով թերթողները միշտ կռնատվել են…դա ազգային սովորություն է:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

ԱՀԿ մասնագետների այցը Թուրքմենստան

Հաջորդ գրառումը

ՍԴ անդամներից երեքին նշանակի Հանրապետության նախագահը, երեքին՝ Բարձրագույն դատական խորհուրդը, երեքին էլ՝ Ազգային ժողովը. նախագահ Արմեն Սարգսյանը լուծում է առաջարկել(video)

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

ՍԴ անդամներից երեքին նշանակի Հանրապետության նախագահը, երեքին՝ Բարձրագույն դատական խորհուրդը, երեքին էլ՝ Ազգային ժողովը. նախագահ Արմեն Սարգսյանը լուծում է առաջարկել(video)

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական