Ինչո՞ւ ԱԺ նախագահը երեկ չընդհատեց «կզացնել» բառն օգտագործած Փաշինյանին

Ես դա չեմ արել, որովհետև նա որևէ մեկին հասցեական չի վիրավորել՝ ի տարբերություն ընդդիմադիր պատգամավորների, որոնք երեկ մի քանի անգամ հանդես են եկել վիրավորական արտահայտություններով։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու երեկ չընդհատեց Նիկոլ Փաշինյանի ելույթը այն բանից հետո, երբ վերջինս օգտագործեց «կզացնել» արտահայտությունը։
«Ազգային ժողովի նիստերի դահլիճում պաշտոնականացվեց անեծքի հնչեցումը, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավորը պաշտոնապես անիծեց մեզ և մեր սերունդներին»,- ասաց Ռուբինյանը։
Ըստ նրա՝ երբ Փաշինյանը հայտարարում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը «պիղծ է, քանի որ կուսակրոնության ուխտ է տվել, սակայն չի պահպանում այն»։
«Հետևաբար պիղծ է, դրա ի՞նչն է վիրավորանք»,- հարց հնչեցրեց ԱԺ նախագահը։ Ռուբինյանը պարզաբանեց՝ Հայաստանի վարչապետին դիտողություն չի արել նույնպիսի արտահայտություն օգտագործելու համար, քանի որ «դա ոչ թե վիրավորանք է, այլ գնահատական»։
