Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը

Սեդրակ Քոչարյանի կալանավորման միջնորդությունը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանին։ Միջնորդության քննությունը կսկսվի այսօր՝ ժամը 21:00-ին. հայտնել էր փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Դատարանի դիմաց հավաքվել են ընդդիմադիր գործիչներ, նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ։
