Երեքշաբթի, 25 Օգոստոս, 2026

Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվող հետապնդումների նոր փուլի մեկնարկը գուժում է, որ իշխանությունները պատրաստվում են հերթական զիջումներին

Այն զազրելի տեսարանը, որի ականատեսը եղանք այսօր, ոչ միայն բարդույթավորված անձնավորության քինախնդրության և հերթական հիստերիայի դրսևորումն էր, այլև դրսի տերերի կողմից իջեցված ուղիղ հրահանգ։

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի նախագահն առ այսօր չի «մարսել» Արցախում հայկական կողմի տարած հաղթանակը և ՀՀ նախագահների՝ դրանում ունեցած ահռելի ներդրումը։

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների հանդեպ իրականացվող հետապնդումների նոր փուլի մեկնարկը գուժում է նաև, որ օրվա իշխանություններն առաջիկայում պատրաստվում են հերթական զիջումներին։

Բայց սա ոչ թե հուսալքվելու, այլ մեկտեղվելու, մեկ բռունցք դառնալու հրամայականի մասին է։ Միասին պետք է կանխենք Սահմանադրության փոփոխությունը, Վեհափառի և ՀԱԵ֊ի դեմ արշավները, Տիգրանաշենի և Տավուշից բնակավայրերի հանձնումը։

Լիակատար աջակցությունս՝ Ռոբերտ Քոչարյանին, նրա ընտանիքի անդամներին և բոլոր քաղհալածյալներին։

Գառնիկ Դանիելյան, ԱԺ նախկին պատգամավոր

Կիսվել