Երեքշաբթի, 25 Օգոստոս, 2026

Քննչականի աշխատակիցները ստուգումներ են սկսել Քոչարյան ընտանիքին պատկանող հաստատություններում

Վաղ առավոտյան Քննչականի աշխատակիցները ստուգումներ են սկսել Քոչարյան ընտանիքին պատկանող հիմնարկներում:

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն այս պահին «Օրանժ Ֆիթնես»-ում են և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում:

«Ակումբի հարգելի անդամ, ակումբն այս պահին չի գործում Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը։ Հարգանքով՝ Օրանժ Պրեմիում Ֆիթնես Ակումբ»,-այսպիսի ծանուցում են ստացել ակումբի անդամները:

Ինչպես նաև հայտնի է դարձել, որ հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը:

Հավելենք, որ «Toyota» ընկերության բաժնետերերից մեկը Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին է` Սեդրակ Քոչարյանը։

Խուզարկություններ են իրականացվում նաև Լևոն Քոչարյանի կնոջ՝ երգչուհի Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերությունում և «PIAZZA GRANDE» բիզնես կենտրոնում:

Կիսվել