Երկուշաբթի, 24 Օգոստոս, 2026

Խնդրում ենք Ռուսաստանի մեր գործընկերներին երկաթուղու կոնցեսիոն իրավունքները վաճառել երրորդ երկրի. Փաշինյան

Երկաթուղին Հայաստանի Հանրապետության սեփականությունն է և գտնվում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության միանձնյա վերահսկողության ներքո. ԱԺ-ում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հարգում ենք Ռուսաստանի Դաշնությանը և նրա շահերը, բայց քանի որ հայկական երկաթուղին գտնվում է Ռուսաստանի կառավարման ներքո, այժմ կանգնած ենք Հայաստանի միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրման այս պատմական հնարավորությունը բաց թողնելու ռիսկի առաջ։

Մենք չենք կարող բաց թողնել այս պատմական հնարավորությունը։ Մենք խնդրում ենք Ռուսաստանի Դաշնությունում մեր գործընկերներին ճկուն լինել և վաճառել կոնցեսիոն իրավունքները երրորդ երկրի, որն ընդունելի կլինի և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար», – ընդգծեց Փաշինյանը։

«ԹՐԻՓՓ նախագիծը վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը։

Հայաստանի շրջափակումն, ի դեպ, մասամբ հաղթահարված է»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը երկաթուղային կապ է ստանալու Իրանի հետ։

«Ինչ վերաբերում է բուն ԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներին՝ ակնհայտ է, որ այն անցնելու է Նռնաձոր-Ագարակ երթուղով, Հայաստանի հարավային սահմանի երկայնքով, Արաքսի ափով, խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած ու բոլորիս հայտնի երկաթուղու ծրագրով։

Այդ երկաթուղին Ադրբեջանի տարածքով Հայաստանը կապելու է Ռուսաստանի ու Կենտրոնական Ասիայի հետ, դրանով ահռելի բեռնափոխադրումներ են իրականացվելու հատկապես Արևելքից Արևմուտք»,- նշեց Փաշինյանը։

Կիսվել