Երկուշաբթի, 24 Օգոստոս, 2026

Այսօր Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում՝ +38․․․+40°C

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայամանավորված օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում  կբարձրանա։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն այսօր՝ լեռնային մարզերում ցերեկը հասնելով +32․․․+33°C, նախալեռնային գոտում +36․․․+37°C, հովտային գոտում՝ հատկապես Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում +38․․․+40°C։

Օգոստոսի 24-27-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

 Երևանում օգոստոսի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 26-28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-27-ին երեկոյան ժամերին, 28-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին`հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Կիսվել