Ֆիլմի հեղինակ Նարեկ Մալյանը իր ՖԲ էջում գրում է, –
«Պետության զավթումը» ֆիլմը պայթող ռումբի էֆեկտ ունեցավ: Երեկվանից զանգերի և հաղորդագրությունների մեծ ալիք է ինձ մոտ: Մարդիկ զանգում շնորհակալություն են հայտնում մեր աշխատանքի համար: Խնդրեմ սիրելի մարդիկ, շուրջ երկու տարի ՎԵՏՕ շարժումը աշխատել է այս ուղղության վրա: Մեր թիմը մարդ առ մարդ վերհանել է օտարերկրյա գործակալական ցանցը: Մեր թիմը այս երկու տարիների ընթացքում անցել է հալածանքի ու հետապնդման բոլոր փուլերով, սակայն չի կոտրվել:Կցանկանայի հրապարակայնորեն քննարկել նաև երեկվանից մեզ հետ կապ հաստատել փորձողների մեկ այլ հատվածին: Կան մարդիկ ովքեր փորձում են ծանոթ բարեկամ խառնելով ինչ որ մարդու անուն կամ նկար հանել տալ ֆիլիմից և նաև տեղեկացա, որ նման հարցերով փորձում են կապ հաստատել նաև Արմնյուզ հեռուստաընկերության հետ:
Նախ ասեմ, որ ֆիլմի ամբողջ պատասխանատվությունը կրում է ՎԵՏՕ շարժումը և Արմնյուզը ընդամենը ԶԼՄ-ներից մեկն է ով համաձայնվեց իր եթերում ցուցադրել ՎԵՏՕ-ի աշխատանքը, իսկ այդպիսի ԶԼՄ-ներ էլի կան:Հաջորդը՝ ֆիլմում առկա է ընդամենը մեկ վրիպակ, երբ դիկտորը Ալեքսեյ Նավալնու անունը կարդում է Ալեքսանդր Նավալնի: Մնացած բոլոր առումներով ֆիլմը մինչև վերջին տառը իրականություն է, ինչի համար ստորագրում եմ:Իսկ այն մարդկանց ովքեր դժգոհ են ֆիլմից խորհուրդ կտամ դատի տալ ինձ, իհարկե պարտության դեպքում ՊԱՐՏԱԴԻՐ փոխհատուցելով իմ դատական ծախսերը, փաստաբան Tigran Atanesyan-ի ականջը կանչի)))))Դե իսկ ես շարունակելու եմ բացահայտել, հրապարակել և պատասխանատվության կանչել գործակալական ցանցը անուն առ անուն:
Ձեր Նարեկ Մալյան