Աժ-ի օթյակներում այսօր անշլագ է, լրագրողները սպասում են, թե երբ է ծեծկռտուք սկսվելու, որ նկարեն. Ռուբինյան

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը ևս ակնկալում է, որ Էդգար Ղազարյանը ներողություն կխնդրի երեկվա ելույթի համար։
Նա ակնակրեց, որ լրագրողներն այսօր ԱԺ են եկել՝ ակնկալելով, որ այսօր դահլիճում ծեծկռտուք կլինի, որի պատճառը կլինի Էդգար Ղազարյանի երեկվա ելույթը, բայց շտապեց տխրեցնել լրատվամիջոցներին՝ ծեծկռտուք չի լինելու։
Քպ-ականների ուշադրության կենտրոնում այսօր Էդգար Ղազարյանն էր. նրանք սպասում են,որ ընդդիմադիր պատգամավորը ներողություն կխնդրի իր երեկվա ելույթի համար, որտեղ քպ-ականների հասցեին ասել է՝ զինվորների կյանքը շահարկելը սրիկայություն է։
Քպ-ականները մոռանում են, որ Նիկոլ Փաշինյանն արցախցուն ասել է՝ ինչո՞ւ ես դուք կենդանի, ինչո՞ւ չես զոհվել, մոռացել են, որ այս նույն ԱԺ ամբիոնից հայտարարել է՝ կարող էի կանգնեցնել պատերազմը, բայց կունանայինք նույն արդյունքը, իհարկե, առանց զոհերի, մոռացել են, որ իրենց առաջնորդը 44-օրյա պատերզմում զոհված մեր տղաների մասին ասել է՝ ունենք 4000 զոհ՝ պյուս-մինուս 50, որ ընդդիմության հասցեին ասել է՝ կզզացնելու եմ, սատկացնելու եմ, ասֆալտին եմ փռելու…
