Կառավարությունը հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման հարցում ՌԴ-ի հետ չի գնա սուր լուծումների. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց՝ կառավարությունը հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման հարցում ՌԴ-ի հետ չի գնա սուր լուծումների, քանի որ հակված է այդ հարցը լուծել բարեկամական մթնոլորտում։
«Լուծումն այն է, որ մենք փոխադարձաբար հասկանանք և ընկալելնք միմյանց շահերը՝ գնալով որոշակի կոմպրոմիսների, որոնցից մեկը կարող է լինել Ռուսաստանի կողմից կոնցեսիոն իրավունքի վաճառքը։ Դա կարող է լինել ամբողջական կամ մասամբ, այսինքն՝ կարող են լինել բաժնետիրական որոշակի կոնֆիգուրացիաներ, որտեղ տոկոսային բաշխվախծությունը լինի այնպես, որ Հայաստանի միջազգային տրանսպորտային ցանցին ինտեգրվելու այս պատմական հնարավորությանը չխոչընդոտի»,-ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ պայմանագրի լուծարում միշտ էլ կարող է լինել, սակայն իրենքհայկական կողմը նման լուծում չի ուզում։
