Անկախության հռչակագիրը մեր երկրի ծննդատականն է. մենք չենք կարող մեր ծննդականը վառել. Նարեկ Կարապետյան

Մեր Անկախության հռչակագիրը մեր երկրի ծննդատականն է։ Հասդնենք 35 տարեկանի՝ մեր ծննդականը վառե՞նք։ Մենք խաղաղության ջատագովն ենք, բայց նաև համաձայն չենք այն մոտեցմանը, որ պետք է մեր ծննդականը վառենք, և Ալիևի բերած սահմանադրությունն անցկացնենք, լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ խոսելով Սահմանադրության փոփոխության մասին։
«Ամեն օր այդ մարդիկ հայտարարում են, որ սպասում են։ Հաջիևը մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ սահմանադրական հանրաքվեի մեծ հնարավորություններ կան։ Իրենց հանրաքվեն է, իրենց բերած հանրաքվեն։ Դա մեր երկրի ապագայի համար սխալ ճանապարհ է։ Մենք չենք կարող մեր ծննդականը վառել և ընդունել մի սահմանադրություն, որ իրենք են ասում։
Երբ ժամանակը գա, մեր հասարակությանը բացատրելու ենք մեր քայլերը, որպեսի հասկանա՝ ինչպես ենք մենք տեսնում խաղաղության հասնելու ճանապարհը։ Մենք աշխատելու ենք խաղաղության կայացման համար, բայց առաջարկելու ենք տարբերակներ, որոնք չեն ստորադասի մեր երկրի և մեր ազգի շահը, և ստիպված չենք լինի ընդունել Ալիևի սահմանադրությունը»,- ասաց կարապետյանը։
Նա միաժամանակ բացառեց, որ ՔՊ-ն կարողանա իր համակիրներին ԱԺ դարպասների մոտ հավաքելով և ընդդիմությանն այդ կերպ ճնշելով՝ սահմանադրական հանրաքվեի համաձայնություն ստանա։
«Չի լինելու, մենք ասել ենք, որ Ալիևի սահմանադրությունը չունի ապագա, որ նա մատը բարձրացնի՝ մենք Սահմանադրություն փոխենք»,- ասաց Նարեկ Կարապետյանը՝ միաժամանակ հավաստիացնելով, որ իրենց թիմից որևէ մեկն այս հարցում չի անցնի իշխանության կողմը։
