Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԱՄՆ-ն կշարունակի կարևոր աշխատանքը Հարավային Կովկասում իր ռազմավարական դիրքը ամրապնդելու համար. ԱՄՆ պետքարտուղարի տեղեկալ

Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի մեկամյակի կապակցությամբ, Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովի և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հանդիպումը. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումը ինչպես նախորդ տարի տեղի ունեցած գագաթնաժողովի կայացման, այնպես էլ ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման համատեքստում:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել արդեն իսկ արձանագրված դրական զարգացումների, տարածաշրջանում ենթակառուցվածքային ծրագրերի և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ:

Միացյալ Նահանգները կշարունակի իր կարևոր աշխատանքը Հարավային Կովկասում իր ռազմավարական դիրքը ամրապնդելու համար. հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերը՝  ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի և Ադրբեջանի  արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովի հետ Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպմանը նվիրված հրապարակման մեջ։

«Ես անհամբեր սպասում եմ մեր կարևոր աշխատանքի շարունակմանը՝ Հարավային Կովկասի համար խաղաղ և բարգավաճ ապագա ապահովելու, միաժամանակ ամրապնդելով Ամերիկայի ռազմավարական դիրքը այս կարևոր տարածաշրջանում», – նշել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։