Որպես միջնորդ՝ մենք ցանկանում ենք, որ Հորմուզի նեղուցը հնարավորինս շուտ վերաբացվի. Քաթարի ԱԳՆ

Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները զգալի առաջընթաց են գրանցել. հայտնել է «Ալ Ջազիրան» ՝ հղում անելով Քաթարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ ալ-Անսարիին։
Նրա խոսքով՝ բանակցությունները ներկայումս վճռորոշ փուլում են։
Դոհան աջակցում է տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված բոլոր ջանքերին։
«Որպես միջնորդ՝ մենք ցանկանում ենք, որ Հորմուզի նեղուցը հնարավորինս շուտ վերաբացվի», – ասել է ալ-Անսարին։
