Ռուսաստանը օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը. ասել է Կոբախիձեն, բայց ՌԴ-ին թշնամի չի անվանել

Ռուսաստանին թշնամի անվանելը կդառնա քաղաքական հայտարարություն, որը հետագայում կպահանջի կոնկրետ քայլեր. հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ պատասխանելով ընդդիմադիր TV Pirveli և Formula հեռուստաալիքների լրագրողների`«Ռուսաստանը թշնամի՞ է» հարցին։
Կոբախիձեն հարցն ամոթալի է անվանել՝ հայտարարելով, որ հեռուստաալիքները օտարերկրյա գործակալների ճյուղեր են։
Կոբախիձեն նաև նշել է, որ Ռուսաստանը միակ պետությունն է, որը օկուպացրել է Վրաստանի տարածքը։
«Ռուսաստանը օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը։ Սա փաստ է և վրացական պետության և ժողովրդի դեմ ուղղված հստակ հանցագործություն», – հավելել է նա։
