Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

ԲՀԿ-ն կլինի Վաղարշապատի դատարանի դիմաց՝ հաջակցություն Գարեգին Երկրորդի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները վաղը՝ ժամը 16:00-ին, կլինեն Վաղարշապատում՝ դատարանի դիմաց՝ հաջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսների. հայտնում են կուսակցությունից։

«Այս դժվարին ժամանակահատվածում մեր պարտքն է կանգնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին՝ պաշտպանելու մեր ազգային ու հոգևոր արժեքները, հայոց պետականության և ազգային ինքնության անսասան հիմքերը»,-ասված է ԲՀԿ հաղորդագրության մեջ։