Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Որտե՞ղ է հայաստանյան արյունը. Կարեն Հեքիմյան

Երկու շաբաթ առաջ Արմենիա ԲԿ-ում տարեց մարդ մահացավ: Վերջինիս ցուցված էր 2-րդ խմբի Rh դրական (արյան ամետարածված տեսակն է) արյուն փոխներարկել: Կօգնե՞ր դա, թե՞ չէր օգնի: Չգիտեմ: Խնդիրն այլ է: Այս պատմությունը մի քանի «մութ» կետ ունի:

1. Ըստ ՀՀ առողջապահության նախարարությունից ստածված պաշտոնական տեղեկատվության (տես`մեկնաբանություններում), ««Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում գործում է արյան փոխներարկման կայան (բաժանմունք)»: Եթե այդպես է, ապա ինչու՞ «Արմենիա» ԲԿ-ի բժիշկը փաստաթուղթ լրացրեց և բուժառուի հարազատներին ուղարկեց Արյան Բանկ ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն:

2. Ըստ ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված պաշտոնական տեղեկատվության, «Յոլյան» կենտրոնում 2026 թվականի հուլիսի 15-16-ին առկա է եղել 2-րդ խմբի Rh դրական արյուն: Բուժառուի հարազատներն արյուն ստանալու (գնելու) համար դիմել են «Յոլյան» կենտրոն, սակայն կենտրոնից նրանց տեղեկացրել են, որ արյուն չունեն (ձայնագրությունը մեկնաբանություններում):

3. Ըստ ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված պաշտոնական տեղեկատվության, նախարարությունը տեղեկացված է «Յոլյան» կենտրոնում արյան առկայությունից, սակայն տեղեկացված չէ «Արմենիա» ԲԿ-ում արյուն կա՞, թե՞ չկա: Ընդ որում, ՀՀ առողջապահության նախարարությունը «Արմենիա» ԲԿ-ի մասով բոլոր հարցերն առաջարկում է վերահասցեագրել «Արմենիա» ԲԿ-ին: Տարօրինակ է, չէ՞: «Յոլյան» կենտրոնի հետ կապված հարցերին նախարարությունը պատասխանում է, իսկ «Արմենիա» ԲԿ-ի հետ կապված հարցերին չի պատասխանում:

Համադրելով բոլոր տեղեկությունները, կարելի է փաստել, որ, կոռուպցիայի տեսանկյունից, Հայաստանում արյան շուկան գտվում է ռիսկային գոտում: Բացի դրանից` առողջապահության նախարարության պաշտոնական տեղեկատվությունից կարելի է եզրակացնել, որ նախարարության և «Արմենիա» ԲԿ-ի «ջրերը մի առվով չեն հոսում»:

Հա, մեկ էլ` չմոռանանք, որ առկա խառնաշփոթը կարող է մարդկային կյանքեր խլել:

Կարեն Հեքիմյան, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի նախագահ