Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Մելանյա Հարությունյանը կնշանակվի վարչապետի մամուլի խոսնակ

Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը։

«Ինչպես գիտեք, տիկին Բաղդասարյանը դադարեցնում է վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնում իր պաշտոնավարումը։ Ես ուզում եմ նրան շնորհակալություն հայտնել։ Ուզում եմ տեղեկացնել, որ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը։ Հույս ունեմ՝ կհաջողվի համագործակցել, և, իհարկե, մեր այս քննարկումների ձևաչափը առաջիկայում կպահենք և կպահպանենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։