Գյումրիում իրավապահները բերման են ենթարկել «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատու Աշոտ Խաչատրյանին․ «Հրապարակ»

Այսօր վաղ առավոտյան Գյումրիում իրավապահները բերման են ենթարկել խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատու Աշոտ Խաչատրյանին։ Այս մասին հաղորդում է «Հրապարակ օրաթերթ»-ը։
Ձերբակալության պատճառների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն այս պահին չի հրապարակվել։ Մանրամասները ճշտվում են։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Գյումրիում ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ իրավապահների գործողությունները հաճախակի են դարձել, ինչը քաղաքական շրջանակներում գնահատվում է որպես ընդդիմության նկատմամբ ճնշումների շարունակություն։
