Հայ գերիներին աջակցող պաստառը բարձրացվել է Արարատի և Արագածի գագաթներ

Ռուբեն Վարդանյանի համախոհ, հասարակական գործիչ և հայրենադարձ Գեորգի Կևորկովը «Free Ruben Vardanyan. Free all Armenian prisoners» («Ազատություն Ռուբեն Վարդանյանին։ Ազատություն բոլոր հայ գերիներին») կոչով պաստառը բարձրացրել է Հայկական լեռնաշխարհի երկու խորհրդանշական գագաթներին՝ Արարատ լեռան և Հայաստանի ամենաբարձր կետի՝ Արագածի գագաթին։

Ակցիայի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների ճակատագրին, որոնք շարունակում են ապօրինի պահվել Ադրբեջանում։ «Արարատն ու Արագածը հայ ժողովրդի խորհրդանիշներն են։ Այդ գագաթներին բոլոր հայ գերիների ազատ արձակման պահանջով դրոշ բարձրացնելը նշանակում է ևս մեկ անգամ հիշեցնել աշխարհին, որ այս թեման չպետք է դուրս մնա միջազգային օրակարգից և հայ ժողովրդի պահանջներից», – նշել է Գեորգի Կևորկովը։
Այսօր Ռուբեն Վարդանյանն արդեն 1037 օր է՝ գտնվում ադրբեջանական գերության մեջ։

Արարատ լեռը՝ հայ ժողովրդի ազգային խորհրդանիշը, իսկ Արագածը՝ Հայաստանի ամենաբարձր գագաթը, ընտրվել են այս ուղերձն առավել հնչեղ դարձնելու համար։
