Կիևին աջակցող երկրները պետք է պատասխանատվություն կրեն Ուկրաինայի ագրեսիվ գործողությունների համար․ Իրանի ԱԳՆ

Ուկրաինային աջակցող բոլոր երկրները պետք է պատասխանատվություն կրեն Կիևի ագրեսիվ գործողությունների համար, այդ թվում՝ Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա իրականացված հարձակման համար։ Այս մասին, «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Անկասկած, բոլոր այն կողմերը, որոնք իրենց այս կամ այն չափով համարում են Ուկրաինայի իշխանությունների աջակիցներ, պետք է պատասխանատվություն կրեն այս հարցում։ Ըստ էության, Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է անարխիստների գործողությունները, որոնք Առաջին համաշխարհային պատերազմից առաջ իրականացնում էին ցուցադրական և ծայրահեղ վտանգավոր քայլեր, որոնց հետևանքներն անդրադարձան ամբողջ Եվրոպայի վրա», — ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Բաղային կոչ է արել «նրանց, ովքեր ազդեցություն ունեն Զելենսկու վրա, ավելի լավ վերահսկել նրան», հակառակ դեպքում նման գործողությունները կարող են հանգեցնել ամբողջ աշխարհի համար վտանգավոր հետևանքների։
Իրանի ԱԳ նախարարությունը հուլիսի 25-ին հայտարարել էր, որ Ուկրաինան հարվածել է Կասպից ծովում գտնվող իրանական առևտրային նավին, ինչի հետևանքով զոհվել է նավի անձնակազմի անդամներից մեկը։
