Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Իրանի իրավապահ մարմինները լիովին ջախջախել են Գագիկ Ծառուկյանին ներկայացված մեղադրանքները. ԲՀԿ անդամ

Գագիկ Ծառուկյանն անձամբ մշտապես հետամուտ է եղել հայ-իրանական հարաբերությունների բարելավմանը։ Չի եղել Իրանի հետ կապված մի գործընթաց, որ մեր թիմի կարծիքն ու սատարումը ներգրավված չլինի այդ գործում, այսօր ԻԻՀ դեսպանատան դիմաց հայտարարեց ԲՀԿ ներկայացուցչ Արման Աբովյանը։

«Սա շատ կարևոր է, որովհետև Իրանի հետ մեր հարաբերություններն իրականում հազարամյակների պատմություն ունեն։ Դրա հետ մեկտեղ պետք է ցավով արձանագրենք, որ այս քաղաքական հետապնդման մեջ ներգրավված են Իրանի քաղաքացիներ։ Հաշվի առնելով Իրանի դիրքորոշումն այս հարցի շուրջ՝ լիահույս ենք, որ Իրանի պատկան մարմինները կձեռնարկեն բոլոր հնարավոր և անհնարին միջոցները, որ թույլ չտան Իրանի քաղաքացիներին ներքաշվել Հայաստանում տեղի ունեցող ապօրինի ներքաղաքական գործընթացների մեջ։

Իրանի իրավապահ մարմինները, դատական համակարգը լիովին ջախջախել են այն մեղադրանքները, որոնց շուրջ այսօր տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ գործընթացներ»,- ասաց Արման Աբովյանը։