Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026
- Նորություններ, Տեղական

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել.

Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված ապօրինի քրեական «գործով» կալանքս ապօրինաբար ևս 2 ամսով երկրաձգելով։

«Այս «գործի» առանձնահատկությունն այն է, որ «նախաքննական գաղտնիք» և «պետական գաղտնիք» ձևակերպումների ներքո ես և փաստաբանական խումբը զրկված ենք «գործի» ամբողջ դադարկությունը բացահայտելու և հանրության հետ բաց տեքստով շփվելու հնարավորությունից։ Արդյունքում ստացվում է, որ քաղաքացի Նիկոլ Փ․–ն ու իր գործիքները, խախտելով անմեղության կանխավարկածը, ինձ կպցնում են «պետական դավաճանի» և «լրտեսի» պիտակ, իսկ ես զրկված եմ ինքս ինձ, իմ թիմակցին և «Մայր Հայաստանին» պաշտպանելու հնարավորությունից։

Սա այն դեպքն է, երբ գողն ամենաբարձրն է գոռում «բռնեք գողին», այսինքն՝ Արցախն ու Հայաստանի տարածքները հանձնած, թուրք–ադրբեջանական օրակարգ սպասարկող Նիկոլ Փ․–ն ինձ է մեղադրում պետական դավաճանության համար։

Հուլիսի 21-ին կայացած դատական նիստի ժամանակ մենք միջնորդեցինք անցկացնել բաց դատավարություն, որպեսզի հանրությունը հնարավորություն ստանա օբյեկտիվ գնահատել, թե ինչ է իրենից ներկայացնում այս «գործը», սակայն քննիչն առարկեց, իսկ դատավորը համաձայնեց այդ առարկությանը, և նիստը կրկին փակ անցկացվեց։

Քանի որ ես զրկված եմ «գործի» դետալների և դրանց «փուչիկության» մասին հրապարակային խոսելու հնարավորությունից, ուստի կանդրադառնամ այն մեղադրանքներին, որոնք հրապարակավ հնչեցվել են։

Նիկոլ Փ․–ն իր կամակատարների միջոցով մեղադրում է ինձ, թե, իբր, 2024թ․ հավաքագրվել եմ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից (ի դեպ, համառորեն չեն նշում, թե այդ ո՞ր պետությանը նկատի ունեն, ո՞րն է այն թշնամի պետությունը, որի օգտին, իբր, աշխատել եմ(հղումը՝ մեկնաբանությունում))։ Սո՛ւտ է, չկա՛ որևէ ապացույց և հիմնավորում։

Ասում են, թե, իբր, ԱԺ փակ նիստի մասին փողի դիմաց տեղեկություններ եմ փոխանցել դրսին։ Սու՛տ է, չկա՛ որևէ ապացույց և հիմնավորում։

Ուշագրավն այն է, որ մեղադրող կողմն էլ է ընդունում, որ իրենց ներկայացրած մեղադրանքի մեջ հիմնավոր ապացույցներ չկան, բայց «հիմնավորում» են կալանքն այն բանով, որ աշխատում են իրենց ասածների ապացույցներ և հիմքեր գտնելու ուղղությամբ։ Այսինքն՝ իրենք էլ են փաստացի ընդունում, որ «գործը» հում է, ապացույցները ենթադրության հիմքով են, բայց «նա վսյակի» և պատվերի շրջանակներում ինձ ու Արեգնազ Մանուկյանին կալանավորել են, որպեսզի, իբր, չխոչընդոտենք իրենց աշխատանքներին կամ էլ չխուսափենք քննությունից։

Եվ դա այն դեպքում, երբ խոչընդոտելու կամ քննությունից խուսափելու որևէ ապացույց կամ փաստ չկա (կա հակառակ փաստը․ ինքս եմ գնացել Քննչական կոմիտե և ասել, որ ԿԸՀ–ի կողմից նիկոլական պատվերի կատարումից հետո ինձ ձերբակալեն, իսկ Արեգնազ Մանուկյանը օրեր շարունակ հայտարարում էր, որ սուրճը դրած սպասում է խուզարկությանը)։

Մի խոսքով, դատաիրավական համակարգ կոչվածը Նիկոլ Փ․–ից պատվերը ստացել է ու հիմա լցված է գործը «կարելու» աշխատանքներին։ Մեզ էլ ապօրինաբար կալանքի տակ են պահում՝ «գործը» «կկարվի»՝ «կկարվի», չի «կարվի»՝ չի «կարվի» տարբերակով։ Նվազագույնը, որ Նիկոլ Փ․–ն ստացել է այս պատմության մեջ, կալանքն ու հակաքարոզչությունն է, ինչպես նաև ինձ ընտրական գործընթացներից ֆիզիկապես մեկուսացնելը (քվեագողությունը դրա շարունակությունն էր)։

Եվ վերջում։ Քանի որ, կրկնեմ, զրկված եմ արդյունավետ պաշտպանվելու հնարավորությունից և «գործն» ամբողջությամբ «կարված» է, ուստի կանցնեմ հարձակման՝ դիմելով արտաքաղաքական և արտաիրավական միջոցների։ Տվյալ դեպքում դա, թերևս, անհրաժեշտ է։

Ստի ․․․, թե հավաքագրվել եմ օտարկերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից։

Ստի ․․․, թե գաղտնի տեղեկատվության փոխանցման դիմաց 622 հազար դոլար փող եմ ստացել։

Անդրանիկ Թևանյան

«Երևան–Կենտրոն» ՔԿՀ

24.07.2026թ․

Հ․Գ․ Քննչական կոմիտեն սկզբում հաղորդագրություն էր տարածել, թե, իբր, ես 2021թ․–ից լինելով ԱԺ պատգամավոր՝ 2024թ․ ապրիլի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական փակ նիստից տեղեկություններ եմ փոխանցել դրսին։ Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ ես 2023թ․–ին վայր եմ դրել ԱԺ պատգամավորի մանդատը և հետևաբար չէի կարող այդ նիստին մասնակցել։

Այդ «կիքսը» հիմա ուզում են «դզել»՝ Արեգնազ Մանուկյանին ապօրինաբար կալանավորելով, թե բա՝ ինքը տված կլինի տեղեկությունը, քանի որ «Մայր Հայաստանից» է։ Զրո ապացույց, զրո հիմնավորում, բայց Մանուկյանին կալանավորել են, կալանքը ճնշման գործիք դարձրել՝ դիմելով քստմնելի քայլերի»,- նշել է նա։

Նախորդ գրառումը

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

Համանման Հոդվածներ

Միջազգային

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026
Միջազգային

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026
Նորություններ

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական