Փաստաբան Երեմ Սարգսյանը քիչ առաջ լրագրողներին տեղեկացրեց, որ դատական նիստն ավարտվել է։
«Քննարկումը շատ երկար տևեց, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ։ Չի ասել՝ երբ կհրապարակի։ Ասեց՝ նախապես կտեղեկացնեմ՝ ենթադրվում է այսօր։
Դատարանի վարքագիծը դժվար է գնահատել, որովհետև դատարանն, ըստ էության, կողմերի փաստարկները լսողի դերում էր։
Կարող ենք ասել, որ ընդհանրապես հանցագործության մասին խոսք չկա, հանցագործություն ընդհանրապես գոյություն չունի։Մենք գործ չունենք իրավական պրոցեսների հետ»,- ասաց փաստաբանը։











