Մեր հայրն իր ընտանիքին միշտ հեռու է պահել քաղաքականությունից։ Մենք երբևէ որևէ առնչություն որևէ բանի չենք ունեցել, ուղղակի այն, ինչ կատարվում է, ակնհայտ ապօրինի գործողություն է, դատարանի բակում ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի դուստրը։
«Ցանկացած պահի սա կարող է բոլորի դուռը թակել, բոլորին առնչվել։ Մի մարդ, որ ամբողջ կյանքում բարեգործություն է արել, և հիմա նմանատիպ վարմունքն աններելի է։ Բարեգործի հետ այսպես վարվելը, ձեռքերը շղթայել, 13 ժամ տունը խուզարկել և որևէ լուրջ բան չգտնել… այս 8 տարվա մեջ որևէ լուրջ բան չգտնելով՝ հիմա գալ ու գտնել ինչ-որ կենդանիներ, որ մարդը տարիներ շարունակ պահել է։
Մարդը մարդուն չի կարող դատել, բոլորի դատավորն Աստված է։ Վստահ եմ՝ սա էլ կանցնի։ Ժողովուրդը թող հասկանա, որ անդառնալի բաներ կարող են պատահել մեր պետականության, մեր կրոնի, մշակույթի հետ»,- ասաց Ծառուկյանի դուստրը։











