Երեքշաբթի, Հուլիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սա շատ ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում. Իշխան Սաղաթելյան

07/07/2026
- Նորություններ, Տեղական

Սա շատ ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում է։ Մարդկանց մանդատները գողացան՝ 60 հազար ձայն, հիմա էլ փորձում են այս ճանապարհով հետապնդել, սահմանափակել քաղաքական ուժի գործունեությունը, այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Նիկոլ Փաշինյանը ձգտում է այս ճանապարհով երկրում հաստատել մեկ անձի դիկտատուրա, մեկ անձի իշխանություն՝ լավ գիտացելով, որ ինքը զուրկ է լեգիտիմությունից։ Նման կերպ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի, գործիչների հետապնդմամբ, փորձում է ճանապարհ հարթել դիմադրության օջախները ոչնչացնելու, դրսի գործընկերներին տված խոստումներն իրականացնելու համար։

Այս իշխանության դեմ, որը զուրկ է լեգիտիմությունից, չունի սրբություն, կարմիր գիծ, իր իշխանությունը պահելու համար  պատրաստ է  ամեն ինչի։ Պետք է ինստիտուցիոնալ, համակարգված դիմադրություն, բոլոր քաղաքական ուժերը, ազգային գործիչները մեր երկրի համար  մտահոգ հասարակական, քաղաքական, մտավորական շրջանակները մեկտեղեն իրենց ջանքերը, կազմակերպեն դիմադրություն ու հասնենք փոփոխության։
Եթե նախորդ վեց տարվա ընթացքում ունենայինք մի շրջան, երբ դաշտի բոլոր ուժերն անխտիր այս նպատակի շուրջ միավորեին իրենց ջանքերը, այս օրը չէինք հասնի։Այս ժամանակահատվածում տարբեր միավորներ առանձին-առանձին պայքարել են, բայց չենք ունեցել մի շրջան, մի շարժում, երբ որ բոլոր ուժերը մեկտեղված լինեին։ Հետևաբար ճանապարհը մեկն է՝  համակարգված դիմադրություն այս գործող հանցավոր ռեժիմի դեմ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա միաժամանակ նկատեց՝ մանդատ վերցնելը չի նշանակում, որ ընդդիմությունը հրաժարավում է փողոցային պայքարից։

«Ե՛վ հանրահավաքներ են լինելու, և՛ փողոցային պայքար։ Խնդիրն է՝ ե՞րբ, ի՞նչ կառուցվածքով, ի՞նչ ուժերով։ Այդ քննարկումները շարունակվում են»,- ասաց քաղաքական գործիչը։   

Իշխան Սաղաթելյանը շեշտեց՝ Հայաստանում ազգային մտածողություն ունեցող մարդը հետապնդվում է։
«Ով չի  սպասարկում թուրք-ադրբեջանական օրակարգը՝ հետապնդվելու է, այն գործարարը, ով հաշտ չի լինելու այս թրքացման հետ, կապ չունի՝ ինքը զբաղվում է քաղաքականությամբ, թե ոչ, ինչ-որ պահի, եթե սրանք մնան իշխանության,  հայտնվելու է  այս ամենի մեջ»,- ամփոփեց Սաղաթելյանը։

Նախորդ գրառումը

Արդեն պարզ է՝ դատավորը Գագիկ Ծառուկյանի գործով ինչ որոշում պիտի կայացնի. Արեգնազ Մանուկյան

Հաջորդ գրառումը

Նոր Նշանակումներ. Մայր Աթոռ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նոր Նշանակումներ. Մայր Աթոռ

07/07/2026
Նորություններ

Արդեն պարզ է՝ դատավորը Գագիկ Ծառուկյանի գործով ինչ որոշում պիտի կայացնի. Արեգնազ Մանուկյան

07/07/2026
Նորություններ

Չեմ հիշում որևէ գործ, որն այս կարգի մտացածին լինի. ընդամենը գործ ունենք սիմվոլիկայի մեծ սիրարահարի անձնական վերաբերմունքի հետ. Տոնոյան

07/07/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանն ընդդեմ Փաշինյանի դատական հայց է ներկայացրել՝ ընտրակաշառքի վերաբերյալ հայտարարությունները որակելով որպես ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

07/07/2026
Հաջորդ գրառումը

Նոր Նշանակումներ. Մայր Աթոռ

Լրահոս

Նոր Նշանակումներ. Մայր Աթոռ

07/07/2026

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Իգնատիոս վարդապետ...

Սա շատ ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում. Իշխան Սաղաթելյան

07/07/2026

Սա շատ ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում է։ Մարդկանց մանդատները գողացան՝ 60 հազար ձայն, հիմա էլ փորձում են այս...

Արդեն պարզ է՝ դատավորը Գագիկ Ծառուկյանի գործով ինչ որոշում պիտի կայացնի. Արեգնազ Մանուկյան

07/07/2026

Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու հրահանգն իջեցվել է Նիկոլ Փաշինյանի կողմից՝ վրեժխնդրություն իրականացնել Ծառուկյանի նկատմամբ, բայց որ այդ փոքրիկ բռնապետն այդքան փոքրոգի,...

Չեմ հիշում որևէ գործ, որն այս կարգի մտացածին լինի. ընդամենը գործ ունենք սիմվոլիկայի մեծ սիրարահարի անձնական վերաբերմունքի հետ. Տոնոյան

07/07/2026

Նախօրեին Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունը կարող է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել որպես ամեներկար տևած խուզարկություն, լրագրողներին այսօր ասաց ԲՀԿ  ղեկավարի...

Բագրատ Սրբազանն ընդդեմ Փաշինյանի դատական հայց է ներկայացրել՝ ընտրակաշառքի վերաբերյալ հայտարարությունները որակելով որպես ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

07/07/2026

Սրբազանը` որպես ընդդիմությանը ընտրած անձ, պահանջում է հերքել ընտրակաշառքի վերաբերյալ հնչեցրած զրպարտչական հայտարարությունները և փոխհատուցել խորհրդանշական 49.7 (քառասունինը ամբողջ յոթ...

Ադրբեջանը փաստացի ստանձնել է Հայաստանի կառավարումը. Էդգար Ղազարյան

07/07/2026

Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի հետ վերջին անգամ հանդիպել է 2026 թվականի փետրվարի 4-ին, այսինքն` մոտ հինգ ամիս առաջ։ Այդ հանդիպումը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական