Քննչական գործողությունը դեռևս ավարտված չէ, լրագրողներին քիչ առաջ ասաց Ծառուկյանի փաստաբան Սմբատ Մինասյանը։
Նա միաժամանակ նշեց, որ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի։
Հարցին՝ իրավապահներն ինչ-որ բան առգրավե՞լ են, փաստաբանը նշեց՝ խուզարկությունը դեռևս ավարտված չէ։
Նշենք, որ Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ։











