ԱՄՆ-ում տիրող ծայրահեղ շոգը խաթարում է Անկախության օրվա տոնակատարությունները։ Արևելյան նահանգներում (այդ թվում՝ Նյու Ջերսիում, Փենսիլվանիայում և Մերիլենդում), ինչպես նաև Կոլորադոյում սկսել են չեղարկել հուլիսի 4-ին նախատեսված ցերեկային միջոցառումները. հայտնում է DW-ն։
«Մենք պարզապես չենք կարող նման մասշտաբի միջոցառում անցկացնել այսպիսի վտանգավոր շոգի պայմաններում», -մեջբերում է BBC-ն Փենսիլվանիայում շքերթի կազմակերպիչներից մեկի խոսքերը։
Վաշինգտոնում նույնպես չեղարկվել են Անկախության օրվան նվիրված առավոտյան միջոցառումները։ Բացի այդ, «Նեյշնլ Մոլ»-ում (National Mall) անցկացվող տոնավաճառը փակվել է այն բանից հետո, երբ շտապօգնության մեքենաները ջերմային հարված ստացած առնվազն 11 մարդու տեղափոխել են այդ վայրից։
Ակնկալվում է, որ Ֆիլադելֆիայում և Վաշինգտոնում ջերմաստիճանը կհասնի համապատասխանաբար 40°C-ի և 39°C-ի, սակայն օդի բարձր խոնավության պատճառով ջերմաստիճանը կհասնի 44°C-ի և 43°C-ի՝ մոտենալով պատմական ռեկորդներին։









