Փաշինյանը կմեկնի Ռուսաստան՝ մասնակցելու «Ինպրոմ-2026» ցուցահանդեսին

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա հուլիսի 6-9-ը Եկատերինբուրգում կայանալիք ցուցահանդեսում։
Այս տարվա ֆորումի հիմնական թեման է «Արդյունաբերություն 360. Արտադրություն առանց սահմանների»։
Ելույթ ունեցողների թվում են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը և Ղրղզստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը։
