Սահմանադրական դատարանում 5 օր տևած մեր քննարկումներից ընտրողը վերլուծում և հասկանում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անգործություն է դրսևորել։ Մենք հասկացանք, որ կարելի է ասել՝ չենք ունեցել ԿԸՀ, քանի որ չի կատարել իր առաքելությունը, չի ապահովել հավասար ու ազատ ընտրական իրավունքի իրացում։ ՍԴ-ում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը։
Խուդոյանը հարց ուղղեց՝ ինչի՞ համար առհասարակ գոյություն ունի ԿԸՀ-ն. եթե այն ուղղակի պետք է լինի ընտրական միջոցառումներ և քվեարկության օրվա միջոցառումներ կազմակերպող մարմի ն՝ ավելի լավ է առհասարակ փակել ԿԸՀ-ն, փոխարենն այդ գումարը պետական բյուջեից հատկացնել «Դոմինո վիդեո փրոդաքշնին»։
«Հաստատ ավելի լավ կկազմակերպի միջոցառումները»,- ասաց Խուդոյանը։
Նա նաև նշեց, որ այս ընտրությունների արդյունքների կեղծումը կարելի է ապացուցել հաշվիչով՝ պարզ հաշվարկի միջոցով։
Նա միաժամանակ ընդգծեց՝ ՔՊ-ն քարոզարշավի զգալի մասը ֆինանսավորել է պետական բյուջեից։











