Այսօր Սահմանադրական դատարանում ներկայացվելու են ամփոփիչ ելույթները. այսօրվա նիստը դրանով ավարտվելու է, և ՍԴ-ն հեռանալու է խորհրդակցական սենյակ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։
Հարցին՝ ի՞նչ պատասխան կտա ՍԴ-ն հուլիսի 4-ին՝ հաշվի առնելով ՔՊ-ական պատգամավորների այն հայտարարութունները, որ ներկայացված դիմումներն կյանք չոււնեն և անհիմն են, Վարդևանյանն պատասխանեց.
«Կարծում եմ՝ իրենք այլ բան չէին էլ կարող ասել։ Իսկ ինչո՞ւ չեն ցանկանում, որ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվեն. պատասխանը հստակ է՝ ընտրախախտումների այն ռեսուրսը, որ իրացվել է, կրկնակի իրացման դեպքում դժվարություններ է ունենալու։ Ռեսուրսը, որպես այդպիսին, սպառվող է»։
Հիշեցնենք, որ ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությունը մեկնարկել է հունիսի 26-ից։











