Ուրբաթ, Հուլիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ դիվանագիտության խնդիրն է Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտումը վարպետորեն կապել Ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման հետ. Արմեն Այվազյան

30/06/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ն. Փաշինյանը լրագրողներին ասել է. «Մենք որևէ արձագանքի կարիք չենք տեսնում, քանի որ կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության հարցը քաղաքականացնելուց զերծ մնալը ծառայում է Հայաստանի Հանրապետության շահերին»։

Այս հայտարարությամբ Ն. Փաշինյանը, փաստորեն, պաշտոնապես որդեգրում է թուրքական ֆաշիստական պետության վաղուց մշակված հակահայկական դրույթներից ու պահանջներից մեկը՝ Հայոց ցեղասպանությունը դիտարկել որպես բացառապես պատմական եղելություն՝ այն անջատելով Հայաստանի Հանրապետության ներկա ծանրագույն իրավիճակից, հայ ժողովրդի կենսական շահերից և միջազգային իրավունքի հիմնարար դրույթներից։ Եթե այս տրամաբանությունը շարունակվի, ապա շուտով, թուրքավարի, կսկսեն խոսել արդեն ոչ թե Հայոց ցեղասպանության, այլ «1915 թ. իրադարձությունների» մասին։ Ցեղասպանությունը «չքաղաքականացնելու» Փաշինյանի առաջարկությունը ոչ այլ ինչ է, քան դառը զավեշտ։

Իսկ ինչ վերաբերում է Իսրայելի կառավարության կամ որևէ այլ պետության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը, ապա նման որոշումը մեզ առանձնապես չպետք է ոգևորի, թեև ընդհանուր առմամբ այն դրական զարգացում է։ Բանն այն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, խոշոր հաշվով, քիչ արժեք ունի, եթե այն որևէ կերպ չի զսպում թուրք-ադրբեջանական շարունակվող ագրեսիան և Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականությունը, ինչպես նաև չի նպաստում Հայաստանի ներկա աշխարհառազմավարական ծանրագույն դրության բարելավմանը։

Այս առիթով ստիպված եմ կրկնել այն, ինչ տարբեր առիթներով տարիներ շարունակ նշել եմ։

Փաստն այն է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած տասնյակ խոշոր ու ազդեցիկ պետություններն ու միջազգային կազմակերպությունները 2020–2023 թթ. ոչ միայն մատը մատին չխփեցին, այլ նույնիսկ չդատապարտեցին թուրք-ադրբեջանա-իսրայելա-սալաֆիստական հարձակումը Հայաստանի դեմ։ Նրանք որևէ միջոց չձեռնարկեցին իրենց իսկ ճանաչած ցեղասպանության զոհին օգնելու և ցեղասպան ագրեսորներին պատժելու համար (որոնցից մեկը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան էր, իսկ մյուսը՝ կոլեկտիվ Արևմուտքի և ԱՄՆ-ի մերձավոր դաշնակից Իսրայելը)։ Ընդհակառակը, նրանք ամեն ինչ արեցին և շարունակում են անել այդ հարձակման ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ամրապնդելու և հավերժացնելու ուղղությամբ։

Դեռևս 2007 թ. հոկտեմբերին ներկայացրել եմ, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի և հայության դիրքորոշումը նմանատիպ ճանաչումների նկատմամբ։

Ահա (կարդալիս կատարել եմ մի քանի մանր լեզվաոճական և կետադրական շտկումներ).

«Ինչ վերաբերում է տարբեր պետությունների խորհրդարաններում և միջազգային այլ՝ ոչ իրավական ատյաններում Հայոց ցեղասպանության արծարծմանը, ապա վաղուց արդեն ժամանակն է, որպեսզի Հայաստանն ու հայությունը նման բանաձևերը գնահատեն իրենց չափանիշներով, որոնք համապատասխանում են ինչպես պատմական իրականությանը, այնպես էլ հայկական ազգային և պետական շահերին (սրանց միջև հակասություններ չկան, ինչպես տարիներ շարունակ փորձում են մեզ մոլորեցնել)։ Ստորև առաջարկում ենք այդպիսի գնահատման հինգ գլխավոր չափանիշ.

1. ցեղասպանության ժամանակագրական սահմանների ճշգրիտ նշում՝ 1893–1923 թթ.

2. անհրաժեշտ հիշատակում առ այն, որ հայերը ոչնչացվել են իրենց պատմական հայրենիքում՝ հիմնականում Հայաստանի արևմտյան մասում.

3. Հայոց ցեղասպանությունը կատարած պետության՝ Օսմանյան Թուրքիայի հստակ մատնանշում, ինչպես նաև նրա իրավահաջորդի՝ Թուրքիայի Հանրապետության՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու և Հայաստանի դեմ թշնամական գործողություններ իրականացնելու (շրջափակում, քարոզչական պատերազմ, դիվանագիտական հարաբերություններից հրաժարում, Ադրբեջանին ռազմական օգնություն և այլն) աներկբա դատապարտում.

4. թուրքական պետության պատասխանատվության ընդունում հայկական պետության՝ որպես հայ ժողովրդի շահերի վերջնական ներկայացուցչի, առջև, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը փոխհատուցելու անհրաժեշտության ընդունում (խոսքը նախևառաջ տարածքային փոխհատուցման մասին է).

5. նման բանաձևերում ցեղասպանության հետևանքների և տարածաշրջանի ներկա աշխարհաքաղաքական դրության կապակցումը, այլ կերպ ասած՝ Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության վրա ցեղասպանության բացասական ներազդեցության ճանաչումը։ Ամենից կարևորը հենց դա է՝ որքանով են այդ բանաձևերը նպաստում ամենահրատապ խնդրի՝ Հայաստանի անվտանգության ապահովման լուծմանը։

Հայոց ցեղասպանությունը հայերի գոյատևման համար ստեղծել է կենսատարածքային խնդիր՝ նրանց կենսատարածքը հասցնելով ծայրահեղորեն վտանգավոր չափերի։ Հենց այդ տեսանկյունից պետք է դիտարկել ինչպես Արցախի ազատագրումը (որի շնորհիվ միայն Հայաստանի սահմանները ձեռք բերեցին պաշտպանունակություն և ռազմավարական նվազագույն անհրաժեշտ խորություն), այնպես էլ Ջավախքի հայության անվտանգ զարգացման ապահովումը։

Հայ դիվանագիտության խնդիրն է Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտումը վարպետորեն կապել Ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման և տարածաշրջանում մնայուն խաղաղության հաստատման հետ։ Միջազգային համայնքը, ճանաչելով հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը, պարտավոր է կատարել հաջորդ տրամաբանական քայլը՝ ճանաչել հայ ժողովրդի իրավունքը Արցախի, ներառյալ նրա ամբողջ ազատագրված տարածքի նկատմամբ։

Վերը նշված պատասխանատվության և փոխհատուցման չափանիշերը միջազգային որևէ ատյանի ընդունած բանաձևերում առայժմ չեն արտացոլվել։ Եվ չէին էլ կարող արտացոլվել, քանի որ Հայաստանի Հանրապետությունն ինքն իր առջև երբեք նման խնդիրներ չի դրել, երբեք նման ծրագրեր մշակելու փորձեր չի արել և, բնականաբար, համապատասխան հիմնավորված պահանջներով հանդես չի եկել»։

Ցավոք, Հայաստանի Հանրապետության ոչ մի նախագահ և ոչ մի կառավարություն չմշակեցին նման քաղաքականություն և չօգտվեցին իմ առաջարկած այս դրույթներից։

Այս խնդրի մասին առայժմ այսքանը։ Եթե առիթ լինի, ավելի հանգամանորեն կանդրադառնամ դրան։

* Վերը ներկայացված դրույթները հրապարակել եմ հետևյալ պարբերականներում՝ «Հայաստանը պետք է քաղաքականություն մշակի ցեղասպանության ճանաչմանը հաջորդող փուլի համար». – ԴեՖակտո (հասարակական-քաղաքական ամսագիր), թիվ 10, 2007, էջ 66–67. Ազգ, 10.10.2007. Երկիր, 12.10.2007. Նույնը նաև ռուսերեն՝ Армен Айвазян: Вместо того, чтобы прочитать принятую в США резолюцию по Геноциду, в Армении играют в ромашки // REGNUM, 12.10.2007

Արմեն Այվազյան, քաղաքագիտության դոկտոր

Նախորդ գրառումը

2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 17-ը Հայաստան է այցելել Ադրբեջանի 44 և Թուրքիայի 8179 քաղաքացի

Հաջորդ գրառումը

Իրանը կկատարի կկատարի իր պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը կատարի հուշագրի դրույթները. Իրանի նախագահ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորիս պետք է մեծապես մտահոգի Փաշինյանի կատարյալ կախվածությունն օտար թշնամի և ոչ բարեկամ ուժերից. Արմեն Այվազյան

10/07/2026
Նորություններ

Եթե ես ասեի «սատկացնելու եմ», հաստատ ինձ հաջորդ օրը կկալանավորեին. Ռոբերտ Քոչարյան

10/07/2026
Նորություններ

Արեւային ակնոցով Թուրքիա մեկնած Մակրոնը վարդագու՞յն է տեսել «թուրք-թյուրքական աշխարհը», թե՞ չի տեսել առհասարակ

10/07/2026
Նորություններ

Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով». Ռուբեն Մելիքյան

10/07/2026
Հաջորդ գրառումը

Իրանը կկատարի կկատարի իր պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը կատարի հուշագրի դրույթները. Իրանի նախագահ

Լրահոս

Բոլորիս պետք է մեծապես մտահոգի Փաշինյանի կատարյալ կախվածությունն օտար թշնամի և ոչ բարեկամ ուժերից. Արմեն Այվազյան

10/07/2026

Երեկ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի հարցին, փաստորեն, արհամարհանքով արտահայտվեց Թրամփի ուղի / Թրիփփ նախագծի վերաբերյալ Իրանի ղեկավարության բազմիցս հնչեցրած մտահոգությունների մասին։...

Եթե ես ասեի «սատկացնելու եմ», հաստատ ինձ հաջորդ օրը կկալանավորեին. Ռոբերտ Քոչարյան

10/07/2026

Հակակոռուպցիոն դատարանում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման՝ հակասահմանադրական ճանաչված գործով դատական նիստի ժամանակ դատավոր Սարգիս Պետրոսյանն արգելեց քննարկել Փաշինյանի սպառնալիքներն ուղղված ՀՀ...

Արեւային ակնոցով Թուրքիա մեկնած Մակրոնը վարդագու՞յն է տեսել «թուրք-թյուրքական աշխարհը», թե՞ չի տեսել առհասարակ

10/07/2026

Անկարայում ավարտվեց ՆԱՏՕ գագաթնաժողովը: Դատելով հայտարարություններից, այդ գագաթնաժողովի ընթացքում հաջողվել է այսպես ասած հաղթահարել Թրամփի քաղաքականությամբ թելադրվող պառակտումն ու ներկայանալ...

Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ»

10/07/2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր մամուլի խոսնակի փնտրտուքի մեջ է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետը նշել է,...

Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով». Ռուբեն Մելիքյան

10/07/2026

Երկու օր առաջվանից Հայաստանում կարծես ինչ-որ «ռուբիլնիկով» միացրել ու ակտիվորեն շրջանառում են մի գաղափար, թե իբր՝ «ժողովրդավարությունը» պաշտպանելու համար կարելի...

Տավրոս Սափեյանը հրաժարվել է մանդատից

10/07/2026

Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ աշխատանքս՝ որպես Թալին համայնքի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական