Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի ևս մեկ խմբաքանակ։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն, այսօր Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկ կայարան են ուղարկվել AI-92 բենզինով լի 18 երկաթուղային վագոն՝ ընդհանուր 971 տոննա քաշով, ինչպես նաև դիզելային վառելիքով լի 8 երկաթուղային վագոն՝ ընդհանուր 467 տոննա քաշով:
Նշենք, որ մինչ օրս Ադրբեջանից Հայաստան արդեն արտահանվել է ավելի քան 14,000 տոննա դիզելային վառելիք և ավելի քան 4,000 տոննա AI-92 և AI-95 բենզին։
Մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցիկ ճանապարհով տեղափոխվել է ավելի քան 34 հազար տոննա հացահատիկ, մոտ 8 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկացորեն և 414 տոննա անտրացիտ։










