Արեւմտյան Եվրոպայում ծայրահեղ՝+40 C շոգը, որ Ֆրանսիայում մարդկանց մահվան պատճառ է դարձել, սպառնում է շաբաթ օրը սաստկանալ՝ Գերմանիայում գրանցելով աննախադեպ ռեկորդ: Գիտնականները հիշեցնում են կլիմայական փոփոխությունների եւ ներդրումների մասին, որ պիտի կանխեն մոլորակի արագ ջերմացումը: Գերմանական SWR3-ը հույս ներշնչող նախագծի մասին է ծանուցում, որի հեղինակ Real Ice ստարտափը Արկտիկան վերասառեցնելու պարզ միջոց է փորձարկել Կանադայում: Ամեն տարի Արկտիկայում հալվում է 80,000 քառ կիլոմետր սառույց, որը փոխարինվելու է՝ ջուրը վերասառեցնելով: Սառույցի մեջ անցքեր են փորվել, վրան 50,000 տոննա ծովաջուր է մղվել, -40 աստիճանում ջուրը սառել է՝ ընդարձակ, կես մետրով ավելի հաստ շերտ ստեղծելով, որ դանդաղ է հալվում: Աշխատանքը թանկ է՝ Արկտիկան վերասառեցնելու համար կպահանջվի տարեկան ավելի քան 8 միլիարդ եվրո:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա











