Կիրակի, Հունիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առաջին անգամ Ռոմանոս Մելիքյանի «Զառ-վառ» շարքը մեկ համերգային երեկոյի շրջանակներում ամբողջությամբ ներկայացրեց Մագդա Մկրտչյանը

26/06/2026
- 26 Հունիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանի նախաձեռնած համերգին առաջին անգամ ամբողջությամբ կատարվեցին Ռումանոս Մելիքյանի «Զառ-վառ» ռոմանսերի շարքը եւ մի քանի գործեր այլ շարքերից: Ռոմանոս Մելիքյանի այս շարքը մոռացության փոշիներից հանելու եւ ներկայացնելու գործը երգչուհու գաղափարն է, եւ նա այն իրակացրել է վերջին մի քանի ամիսների ընթացքում՝ մեկիկ-մեկիկ համացանցում շարքի գողտրիկ մասերը ներկայացնելով իր երգեցողությամբ, կից կարճ բացատրական գրություններով՝ ասես նորից մեզ համար բացահայտելով այդ գործերի պարզ հմայչությունը, ժողովրդական ստեղծագործությանը հարազատ լադային կառույցներով, տարբեր բովանդակություններով, որ լի են բնության հանդեպ սիրո արտահայտություններով, հայ մարդու գովերգով, բնության կենդանի հունչերով:

«Զառ-վառ»՝ նշանակում է գունագեղ, բազմաբղետ: Այս գույների խաղացկուն անցումներով երաժշտական կարճ գործերը նմանեցրի համառոտ շարադրանքների՝ քուչակյան տողի սիրազեղությամբ, թումանյանական գրականության անկեղծությամբ, աղայանական հեքիաթասացությամբ եւ իսահակյանական սիրառատությամբ: Այս գործերը հեղինակի սիրահարվածության արդյունք են, եւ իր կենսագրական մանրամասները դրա մասին են վկայում…

Մագդա Մկրտչյանն առաջինն է, որ Մխիթարյան միաբանությունում ուսումնասիրել, կատարել եւ ձայնագրել է Մխիթար Աբբահոր շարականները: Նա մասունքների պես հավաքել, կատարել ու ձայնագրել է մեր Պատմական Հայաստանի գավառների օրորները` դրանց մատուցումը դնելով դասական հիմքերի վրա… Իսկ ահա վերջին շրջանում նվիրված է Ռոմանոս Մելիքյանի` դեռեւս չհնչած գործերը եւ «Զառ-վառ» շարքը ներկայացնելուն: Նրա կատարումների շնորհիվ երաժշտասեր հանրությունը նորովի է բացահայտում մեծ կոմպոզիտորի կերպարն ու նրա ժառանգությունը, որը հայ մարդը գիտե, թերեւս, մի քանի ամենահայտնի ստեղծագործություններով:

Իր երգածի վերաբերյալ երգչուհու բացատրություններն ունկնդրի համար առավել են բացում կոմպոզիտորի ստեղծագործությունների միտքն ու իմաստը: «Ռ. Մելիքյանի «Ախ ինչ կլի» ստեղծագործությունը ժողովրդական մտածողության կենդանի արտացոլումն է՝ լի հումորով, հնարամտությամբ եւ լավատեսությամբ,- պատմում է Մ. Մկրտչանը:- Ռոմանսը հայկական ժողովրդական երգի այն գեղեցիկ նմուշներից է, որում պարզ կենցաղային պատկերներով բացահայտվում են կյանքի հանդեպ սերն ու լավատեսությունը: Երգի հերոսը հարստության մասին չի երազում. նա, պարզապես, ուզում է վայելել կյանքի փոքր ուրախությունները: Եվ հենց այդ պարզության մեջ է երգի հմայքը: Այն է՝ ունենալ մի զույգ կարմիր կոշիկ, ապրել հարազատների տուն գնալու ուրախությունը: Ժողովրդական երգի զորությունը նրա անկեղծությունն է: «Ախ ինչ կլի» ստեղծագործությունը հենց այդ անկեղծության արտահայտությունն է՝ թեթեւ, զվարթ, կենսախինդ»:

Շարքը լի է երաժշտական մանրիկ պատմություններով, եւ դրանցից մեկն էլ «Ծիտիկի սերն» է: «Փոքրիկ երաժշտական պատմություն քնքշության, կյանքի ու բնության հանդեպ սիրո խոստովանության մասին,- երգչուհու կարծիքն է:- Երգ, որտեղ փոքրիկ ծիտիկը սիրում է կանաչ տերեւը, կարմիր արեւը եւ շնորհակալ է իրեն տրված թեւիկների ու սրտիկի համար»:

Դափ խփելով է երգչուհին կատարում «Դափ դափը»: «Այն պարզապես ժողովրդական երգի մշակում չէ,- երգին իր բացատրությունն է տալիս երգչուհին:- «Դափ դափը» հայկական բնավորության, կենսասիրության եւ ազգային խառնվածքի երաժշտական մարմնավորումն է: Երգի ռիթմիկ զարկերը հիշեցնում են դափի հնչյունները, բայց դրանց մեջ լսվում է նաեւ ժողովրդի սրտի զարկը, կամքը՝ ուժեղ, անկոտրում, կենսունակ: Ռ. Մելիքյանը կարողացել է ժողովրդական ակունքներից ծնված պարզ մեղեդուն հաղորդել գեղարվեստական խորություն՝ պահպանելով նրա անմիջականությունն ու կրակը: «Դափ դափում» կա հայկական արեւի ջերմությունը, տոնի ուրախությունը եւ մեր ժողովրդի կենսասիրությունը: Այս ստեղծագործությունը հիշեցնում է, որ հայկական մշակույթը ժայռերի պես ամուր արմատներ ունի: Այն, ինչպես շարքի բոլոր երգերը, գալիս է ժողովրդի հոգուց եւ խոսում է նրա լեզվով՝ անկեղծ, վառ ու կենսախինդ: Այս երգի յուրաքանչյուր հնչյուն, կարծես, ասում է, որ մեր ազգային արվեստը ոչ միայն անցյալի հիշողություն է, այլեւ կենդանի ուժ, որը շարունակում է հուզել ու միավորել սերունդներին: Ռոմանոս Մելիքյանի «Զառ-վառը» հենց այդ գույնի եւ կյանքի խորհրդանիշն է, իսկ «Դափ դափ»-ը՝ այդ շարքի ամենախանդավառ ու արեւաշող էջերից մեկը»:

Համերգին երգեց նաեւ Սյուզաննա Բարեն, իսկ ավարտին Մագդա Մկրտչյանին միացան իր մանուկ եւ պատանի սաները: Դաշնամուրով նվագակցում էր միջազգային մրցույթի դափնեկիր Նունե Մելիք-Վրթանեսյանը: Համերգը վարեց տուն-թանգարանի գիտաշխատող Սոֆյա Խաչատրյանը:

«Զառ-վառը» պարզապես ռոմանսների շարք չէ,- ամփոփում է Մագդա Մկրտչյանը:- Այն լույսի, գույների, սիրո, բնության եւ հայ մարդու հոգու մասին պատմող մի ամբողջ աշխարհ է: Աշխատելով այս շարքի վրա՝ ես նորովի հայտնաբերեցի Ռոմանոս Մելիքյանի ստեղծագործությունները եւ կրկին համոզվեցի, թե որքան գանձեր ունենք դեռ բացահայտելու եւ արժեւորելու:

Այս համերգը միայն երաժշտական նախագիծ չէր: Այն նաեւ իմ շնորհակալության խոսքն էր՝ մեր մեծերին, մեր մշակույթին, իմ ուսուցիչներին, գործընկերներին, սաներին եւ բոլոր նրանց, ովքեր եղել են իմ ճանապարհի ուղեկիցը»:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Նախորդ գրառումը

Յուրի Մեչիտովի «Մարչելլո» ցուցահանդեսը

Հաջորդ գրառումը

Արկտիկան վերասառեցնելու գաղափարը հուսադրող է եւ… թանկ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Արկտիկան վերասառեցնելու գաղափարը հուսադրող է եւ... թանկ

Լրահոս

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. Նեթանյահու

28/06/2026

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի...

Հայտնի են Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը

27/06/2026

Հայտնի են ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյան հոգեհանգստի և հուղարկավորության...

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ քննարկել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները, սակայն բռնությանը մտադիր է պատասխանել բռնությամբ. Վենս

27/06/2026

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ քննարկել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները, սակայն բռնությանը մտադիր է պատասխանել բռնությամբ: Այս մասին սոցցանցի իր...

Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր

27/06/2026

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, հայտնել է...

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

27/06/2026

Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Բայց այսօրվա նիստից հետո այլևս...

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

27/06/2026

ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական