Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ստանալ սահմանադրական մեծամասնություն, ազատվել ոչ լեգիտիմության խարանից և վերաձևավորել քաղաքական դաշտը սեփական շահերին առավել համապատասխան պայմաններում. Դավիթ Անանյան

24/06/2026
- Նորություններ

Սահմանադրական դատարանում առաջիկա օրերին քննության առարկա են դառնալու խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Սակայն իրականում քննարկվելու է ոչ միայն ընտրությունների արդյունքների հարցը, այլև՝ Հայաստանի քաղաքական համակարգի լեգիտիմության խնդիրը։

Չպետք է որևէ իլյուզիա ունենալ Սահմանադրական դատարանի հնարավոր անաչառության վերաբերյալ։ Գործող ՍԴ բոլոր անդամներն ընտրվել կամ նշանակվել են գործող իշխանության օրոք և իշխող քաղաքական մեծամասնության վճռորոշ մասնակցությամբ։ Հետևաբար, անկախ կայացվելիք որոշումից, հանրության զգալի հատվածի մոտ անխուսափելիորեն առաջանալու են հարցեր այդ որոշման քաղաքական անկախության վերաբերյալ։

Միաժամանակ, որքան էլ առաջին հայացքից պարադոքսալ թվա, չի կարելի բացառել նաև մեկ այլ սցենար. նոր ընտրությունները կարող են բխել ոչ միայն ընդդիմության, այլև հենց Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերից։

Այս ընտրությունների արդյունքներից դժգոհ է ոչ միայն հասարակության զգալի հատվածը, այլ, ըստ բազմաթիվ գնահատականների, նաև ինքը՝ գործող իշխանությունը և նրա արտաքին քաղաքական հովանավորները։

Գործող իշխանությունը չստացավ այն արդյունքը, որը հնարավորություն կտար միանձնյա և անարգել առաջ տանել սահմանադրական փոփոխությունների օրակարգը։

Բացի այդ, ընտրությունների արդյունքների շուրջ ձևավորված խոր անվստահությունը շարունակում է ծանրանալ իշխանության քաղաքական լեգիտիմության վրա։ Այս պայմաններում նոր ընտրությունները կարող են դիտարկվել որպես գործող իշխանության համար միաժամանակ երեք խնդիր լուծելու հնարավորություն՝ ստանալ սահմանադրական մեծամասնություն, ազատվել ոչ լեգիտիմության խարանից և վերաձևավորել քաղաքական դաշտը սեփական շահերին առավել համապատասխան պայմաններում։

Ընդ որում, եթե նման սցենար իսկապես դիտարկվում է, ապա ժամանակի գործոնը ևս իշխանության օգտին չէ. այսօր Նիկոլ Փաշինյանի քաղաքական հնարավորությունները, վարչական ռեսուրսներն ու ազդեցության լծակները, հավանաբար, ավելի մեծ են, քան մեկ տարի հետո։

Հետևաբար, Սահմանադրական դատարանի որոշումը կարող է դառնալ ոչ թե հետընտրական ճգնաժամի ավարտը, այլ Հայաստանի ներքաղաքական նոր փուլի մեկնարկը։

Առաջիկա օրերն ու շաբաթները, ակնհայտորեն, լինելու են չափազանց կարևոր և որոշիչ մեր պետականության գոյության և քաղաքական համակարգի վերափոխման շուրջ հնարավոր զարգացումների տեսանկյունից։

Դավիթ Անանյան, պետական գործիչ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու

Նախորդ գրառումը

Հայաստանն ու Մոլդովան ընթանում են նույն ուղով, որը ժամանակին Ուկրաինան ընտրեց. Մեդվեդև

Հաջորդ գրառումը

Որքան էժան եք դուք, քեմալական պայմանագրի ներկայացուցիչներ և քեմալիստներ, որ ձեր «պայքարը» զոհված տղաների նկարների դեմ է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
Նորություններ

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026
Միջազգային

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026
Հաջորդ գրառումը

Որքան էժան եք դուք, քեմալական պայմանագրի ներկայացուցիչներ և քեմալիստներ, որ ձեր «պայքարը» զոհված տղաների նկարների դեմ է

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական