Շաբաթ, Հուլիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Վ. Թ. և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով  ՄԻԵԴ վճիռն անհերքելի պատմական փաստ է. Արա Ղազարյան

24/06/2026
- Նորություններ


«Վ. Թ. և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով  ՄԻԵԴ վճիռն անհերքելի պատմական փաստ է։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով դիմումատուի ներկայացուցիչ, իրավաբան Արա Ղազարյանը։

«Ցանկացած դատական ակտ դառնում է  անհերքելի։ Ինձ համար շատ կարևոր է հենց այդ հանգամանքը։ Սա ցույց է տալիս պատերազմի դեմքը։ Այնպես, ինչպես «Հետք»-ի լրագրողը մի կերպ կարողացավ հասնել Թալիշ ու նկարել Խալափյաններին, և իրենք որոշեցին ի վերջո հրապարակել այդ լուսանկարը, դուք գիտեք՝ ինչի մասին եմ խոսում, և ամբողջ աշխարհը հասկացավ, որ դա ամենևին էլ ինքնապաշտպանություն չէ, ինչպես ներկայացնում է Ադրբեջանը, այնպես էլ այս և մյուս դեպքերը դառնալու են դատական ակտ, անհերքելի պատմական փաստ և կոտրելու է Ադրբեջանի կողմից առաջ տարվող այն միֆը, թե իբր իրենք զոհ են, հայերն են հարձակվել իրենց վրա։

«Դա հայրենական պատերազմ չէր. դա ագրեսիվ պզտարեզմ էր։ Հայրենական պատերազմում զինծառայողներին չեն գլխատում, ձեռքերը չեն կտրում։ Չնայած Ադրբեջանի կառավարությունն անընդհատ բողոքում է՝ ՄԻԵԴ-ը գտնվեց իր բարձրության վրա՝ արձանագրելով, որ հանցագործությունները կատերել են Ադրբեջանի զինված ուժերը, դա կատարել է Ադրբեջանը։

Ադրբեջանը սա պետք է ստիպված ընդունի՝ որքան էլ փորձի լեգիտիմացնել իր հրահրած պատերազմը։ Նման դատական ակտերը հերքելու են նրանց՝ այսպես ասած պատմական ճշմարտությունը։

Ինձ համար կարևորն այն է, որ այս դատական ակտը կասկածի տակ է դնում Ադրբեջանի՝ 2016 և 2020 թվականի այսպես կոչված հայրենական պատերազմի կամ ինքնապաշտպանական պատերազմի լեգիտիմությունը։

Ադրբեջանը ձգտում էր հասնել իր կողմից կատարված ահաբեկչական ակտերի, ագրեսիվ պատերազմերի լեգիտիմացմանը։ Նման դատական ակտերը կոչված են այդ լեգիտիմությունը վերացնելուն, իմ կարծիքով, իրական ամենամեծ արժեքն այդ է»,-ասաց Արա Ղազարյանը։

Հիշեցնենք, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինծառայողները Թալիշ գյուղում սպանել էին տարեց ամուսիններ Վալերա և Ռազմելա Խալափյաններին։ Նրանք կտրել էին վերջիններիս ականջները, գնդակահարել նաև Վալերա Խալափյանի մորը` 92-ամյա Մարուսյա Խալափյանին:

Նախորդ գրառումը

Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար. փաստաբան

Հաջորդ գրառումը

Ապրիլյան պատերազմում ադրբեջանցիների անպատժելիությունը ծնեց մի իրավիճակ, որ 44-օրյա պատերազմում եղան 30 գլխատումներ. իրավաբան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վերաքննիչ դատարանում ավարտվել է մեղադրյալների վերաքննիչ բողոքների քննությունը՝ Հայաստանի քաղաքացիների բողոքների հիման վրա

18/07/2026
Նորություններ

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

17/07/2026
Նորություններ

Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը ձերբակալվել է

17/07/2026
Նորություններ

Թուրքիայի մաքսային համակարգում օգտագործվում է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026
Հաջորդ գրառումը

Ապրիլյան պատերազմում ադրբեջանցիների անպատժելիությունը ծնեց մի իրավիճակ, որ 44-օրյա պատերազմում եղան 30 գլխատումներ. իրավաբան

Լրահոս

Վերաքննիչ դատարանում ավարտվել է մեղադրյալների վերաքննիչ բողոքների քննությունը՝ Հայաստանի քաղաքացիների բողոքների հիման վրա

18/07/2026

Հուլիսի 17-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի,...

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

17/07/2026

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի...

Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը ձերբակալվել է

17/07/2026

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը վանդալիզմի են ենթարկվել վեց գերեզման և մեկ շատրվան: Անվտանգության ուժերի կողմից...

Թուրքիայի մաքսային համակարգում օգտագործվում է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026

Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ներդրել է ուշագրավ տեխնիկական կանոնակարգ։ Այս կանոնակարգի համաձայն, Հայաստանի հետ երրորդ...

Նեթանյահուն վախենում է արտերկրի քաղաքացիների՝ իր դեմ քվեներից, ուստի կրճատում է չվերթները

17/07/2026

Վարակի՞չ է Հայաստանի օրինակը Իսրայելական տարբեր լրատվամիջոցներ արդեն երկրորդ օրն է գրում են, թե մտավախություն կա, որ կառավարությունը ցանկանում է...

Վարդան Ղուկասյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

17/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը եւս 3 ամսով։ Նշենք, որ այսօր ավարտվեց...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական