Կիրակի, Հունիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026
- Նորություններ

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են սկսել դրա մասին խոսել, քան երբևէ խոսել են, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ ինչու ընդդիմությունը չի ներկայանում խորհրդարանական նիստերին, և ո՞րն է մանդատները վերցնելու նպատակը, եթե հաջորդ գումարման խորհրդարանում ևս նման գործելաոճ է որդեգրելու։

«Դա մարտավարություն է, որն ազատ ենք որդեգրել. ուզում ենք մասնակցել, չենք ուզում մասնակցել, ուզում ենք Նիկոլ Փաշինյանին անսահման հարթակ տալ խոսելու, թե չենք ուզում։

Ընդդիմությունը վերջին նիստերին չկար, կար հիստերիա, գոռգռոց, վիրավորանք։ Այո՛, մենք այն ուժն ենք, որ ամիսներ շարունակ բոյկոտել է, հետո փոխել է մարտավարությունը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հիշեցնելով, որ իրենք բացակայա նիստերի համար աշխատավարձ երբեք չեն ստացել։

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ Քրիստինե Վարդանյանը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով և հռետորաբանությամբ նպաստում է, որ ընդդիմությունը գնա միավորման ճանապարհով։ Նա միաժամանակ չպատասխանեց հարցին՝ արդյոք կայացել է Քոչարյան-Կարապետյան հանդիպում։

«Հիմա կան առողջ քննարկումներ, որոնց արդյունքներն առաջիկայում կդրսևորվեն։ Ես կարևորում եմ, որ կա համագործակցության անհրաժեշտության գիտակցումը։ Դա է միակ ճանապարհը»,- ասաց նա։

Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց՝ պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են, որի դեմ էլ պայքարում են։

Խոսքն ուղղելով իշխանությանը՝ Վարդանյանն ասաց.

«Հաղթանակ եք տարել, ինչո՞ւ հաղթանակը չեք տոնում, ինչո՞ւ եք ավելի ագրեսիվ, հիստերիկ, ավելի գռեհիկ՝ անգամ երբ մենակ եք։ Կարո՞ղ է ինչ-որ բան է պատահել, կարո՞ղ է խոստացել էիք սահմանադրական մեծամասնություն և չեք կարողացել ստանալ և չգիտեք՝ ինչպես արդարանալ։

Ինձ համար կարևոր է, որ շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը, Հայաստանից տարածքներ զիջելը, եկեղեցու դեմ արշավը։ Ես հասկանում եմ, որ Փաշինյանն Ալիևի մոտ չի կարողանում արդարանալ՝ ինչպես է 700 հազար մարդ մերժել իրեն, և ինքը սահմանադրական մեծամասնություն չի ստացել»,- ամփոփեց Վարդանյանը։

Նախորդ գրառումը

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

Հաջորդ գրառումը

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026
Նորություններ

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026
Նորություններ

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026
Հաջորդ գրառումը

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

Լրահոս

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար...

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ...

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական