Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պտտվիր, պտտվիր կարուսել

12/06/2026
- 12 Հունիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Ոչ, այն հայտնի ընտրական կարուսելը նկատի չունենք, այլ պարզապես՝ որ գլխավորը ընտրությունից ընտրություն մեզանում կրկնվում ու այդպես էլ չի փոխվում:

ԽՍՀՄ տարիների մի հին հայտնի անեկդոտ կար, ասում էր՝ մի անգամ Ռուսիո  Նիկոլայ ցարն «այնտեղից» հրաշքով արթնանում-գալիս, տեսնում է՝ դահլիճում ժողով է: Մի քանիսը նստած են վերեւում՝ բեմի վրա, մյուս բոլորը ներքեւում՝ դահլիճում: Հարցնում է՝ նրանք ովքեր են, սրա՞նք ովքեր: Պատասխանում են, որ վերեւում իշխանություններն են, ներքեւում՝ ժողովուրդը: Ասում է՝ բա իմ օրոք էլ այդպես էր, էլ ինչի՞ համար հեղափոխություն արեցիք:

2018-ին Նիկոլ Փաշինյանի շարժումը (կուզեք հեղափոխություն կոչեք, կուզեք հեղաշրջում) հաջողեց ու նրան իր քայլիստներով իշխանության բերեց նաեւ այն պատճառով, որ երկրում այդպես էլ ընտրություններով իշխանություն փոխել չէր լինում: Բայց ահա հիմա էլ, չնայած իր ու իր վարչակազմի հանդեպ կուտակված դժգոհություններին, պատմությունը կարծես թե կրկնվեց: Ստացվեց, որ ՀՀ քաղաքացի ընտրողը մեծամասամբ հավատաց ու ամենից շատ ձայն տվեց հազարամյակների Հայոց Արցախի կորստյան, տրված հազարավոր զոհերի, այդքան գերիների ու կորածների համար փաստացի գլխավոր պատասխանատուին ու Արցախի խնդրից երես դարձնողին, դեռ արցախցի մարդկանց էլ «փախածներ» կոչողներին ու չզոհվելու համար մեղադրողին, մեզ մեր պատմական ուղին, մեր արմատները, Հայոց ցեղասպանությունը, ազգային արժեքները, Արարատն ուրանալ եւ «իրական Հայաստանով», «որտեղ հաց, այնտեղ կաց» նյութապաշտությամբ ապրել թելադրողին: Եվ որ  նրան ու իր ուժին մանդատ տվեց մեր 220-ից ավելի գյուղերի դպրոցների փակման, հանրակրթական ու բարձրագույն դպրոցի ապազգայնացման, Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի վերացման, բուհերի խումբ-խումբ միավորման եւ մայրաքաղաքի կենտրոնից այդ բուհերի, դրանց ամբողջ դասախոսական եւ ուսանողական համակազմի՝ քաղաքից դուրս (չգիտես ինչպես կառուցվելիք «ակադեմիական քաղաք») վտարման, Հայոց եկեղեցու  գործերին հակաօրինական կոպտագույն միջամտության եւ նման ու այլ կարգի իրենց ծրագրերի իրականացման կամ շարունակման, միաժամանակ երկրում իրենց համար արդեն բրենդային դարձած թշնամանքի, պառակտման տարածման շարունակման համար:

Արդյո՞ք արձանագրված նախնական արդյունքն արտահայտում է հայ ընտրողի քվեարկության իրական պատկերը, թե՞ ոչ այդքան, դեռ գուցե կպարզվի: Բայց շատ բան իրավացիորեն ասվել ու ասվելու է ողջ ընտրական գործընթացի մասին՝ նախընտրական քարոզչության շրջանից մինչեւ արդյունքների ամփոփում, որոնք միասին կարող էին շատ բան փոխել:

Օրինակ, ՔՊ-ի քարոզարշավը սկսվել էր պաշտոնապես նախատեսված ժամկետից շատ առաջ, հիշո՞ւմ եք՝ փետրվարի 28-ից՝ «ուրախ ավտոբուսով», չնայած դրանից առաջ ու հետո էլ Հ1-ը, նրա լուրերն, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի ամենօրյա ու իր ՔՊ-ի մենաշնորհված (փոքրիկ բացառություններով) քարոզչական հարթակն էին: Դրանք հետո զուգորդվեցին ընտրությունների տարում կամ դրանց նախադռանը պետության սոցիալական քայլերով, որոնք դժվար է չգնահատել որպես իշխող ուժի յուրատեսակ եւ որոշակի ազդեցություն ունեցած նախընտրական կաշառք: Իսկ բուն քարոզչության շրջանի հետ կապված նշենք կառավարող ուժի ու նրա առաջնորդի կողմից ծավալված բուռն հակաքարոզչությունն ու հիմնական համարված  մրցակիցների հնարավորությունների սահմանափակման, մրցակիցների  սահմանադրական իրավունքի ժխտման («գլուխը պատովն է տալիս, որ ուզում է վարչապետ դառնալ»), նրանց «սեւացման» ու հետապնդման, արգելափակման աննախադեպ քայլերը: Գործի էր դրվել ընտրովի արդարադատության արդեն սովորական դառնալ հավակնող մեխանիզմը. ով Փաշինյանին խանգարում է, ով նրան լուրջ ընդդիմադիր կամ, այս դեպքում, մրցակից է, հանկարծ պարզվում է՝ հանցագործ է կամ գոնե իրավական որեւէ խոցելիություն ունի: Եվ չի ուշանում ասես ուղղակի ցուցումը դատարաններին (մոտավորապես)` «նա դեռ առնվազն տասը տարի պետք է մնա Հայաստանում», ասել է թե՝ այդքան դատապարտված պետք է լինի: Իր քարոզչական շրջագայության ընթացքում իրեն քննադատողներին, ուրիշներին վարչապետի սպառնալիքներն ու բառապաշարը, թող ներվի ասելը, ընդհանրապես հարիր չեն անգամ մի հասարակ պետական պաշտոնյային, էլ ուր մնաց՝ երկրի ղեկավար անձին ու այդպիսին մնալ ցանկացողին: Մենք Հայաստանի այսպիսի՞ ղեկավար էինք ուզում:

Ու մի բան էլ: Եթե ընտրությանը մասնակցել հավակնող մի ուժ իր նախընտրական ծրագրում հակաօրինական դրույթներ է ներառում, ԿԸՀ-ն նրա հայտը պետք է ընդունի եւ ուժին գրանցի՞, թե՞ պետք է մերժի: Իշխող ՔՊ-ն, որը որպես պետական իշխանություն պատասխանատու է ընտրական ողջ գործընթացի օրինականությունն ապահովելու եւ գոնե բարոյապես՝ այդ օրինականության օրինակ ծառայելու, իր նախընտրական ծրագրում ներառել էր Ամենայն Հայոց կաթողիկոս հեռացնելու, նոր կաթողիկոս ընտրելու  եւ նման դրույթներ, որոնք նույնիսկ ոչ թե մի «հասարակ» օրենքի, այլ երկրիս Սահմանադրության ոտնահարում է թվում: Իսկ երբ օրենքը մի անգամ նույնիսկ ինստիտուցիոնալ մակարդակով խախտվում է, այն հետո կարող է ընդունված գործելակերպ դառնալ: Ու նաեւ լինել «յօրինակ այլոց»:            

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ     

Նախորդ գրառումը

Հայացք Սփյուռքից. Փաշինեանը գերազանցեց ինքզինք

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Լրահոս

Հաջիևը գաղտնի հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ և փոխանցել Ալիևի նոր ցուցումները. Լևոն Զուրաբյան

19/06/2026

Հիքմեթ Հաջիևը գաղտնի հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և փոխանցել Ալիևի նոր ցուցումները: Իրավիճակը ռեգիոնում փոխվում է: Իրանը Հորմուզի...

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026

Ընտրություններում հաղթած լինելու վերաբերյալ Ն. Փաշինյանի կեսգիշերային բլեֆի բացահայտման գործում «Բարգավաճ Հայաստանի» ստացած ձայների գողության փաստերը, ինչպես տեսնում ենք, կարեւոր,...

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026

ԿԸՀ-ն հունիսի 14-ին, երեք ընտրական տեղամասերում, վերահաշվարկ կատարելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիմումներն ուսումնասիրելուց հետո, հայտարարեց, որ արձանագրված խախտումները չեն...

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026

1885-1960 -ին այժմյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տարածքում Բելգիայի գաղութային դաժան համակարգն էր տիրում։ Ո՛չ զոհերի հստակ թիվ կա, ո՛չ էլ...

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026

Հարավային Կովկասի «վերջին, շատ փխրուն ժողովրդավարություն ունեցող» հետընտրական Հայաստանի մասին է ծավալուն վերլուծություն հրատարակել 2018-ին Բեռլինում հիմնադրված  քաղաքական, տնտեսական եւ...

Վե՛րջ պատերազմի՞ն. Ի՞նչ կշահի Իրանը, ի՞նչ կստանա ԱՄՆ-ը

19/06/2026

Ուրբաթ օրը՝ հունիսի 19-ին Շվեյցարիայում կստորագրվի Իրան-ԱՄՆ համաձայնագիրը: Այդ մասին բոլոր լրատվամիջոցներն են հայտարարում եւ ավետում, որ հարցը վերջնականապես  համաձայնեցված...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական