Նիկոլ Փաշինյանն իր «հաղթանակի» մասին հապշտապ հայտարարեց այն պահին, երբ Երևան քաղաքի ընտրատեղամասերի 70 տոկոսում նույնիսկ ձայների հաշվարկը դեռ ավարտված չէր, իսկ ԿԸՀ-ն ամփոփել էր ողջ հանրապետության ընտրատեղամասերի 17 տոկոսի արդյունքները, այնուհետև երկար ժամանակ ԿԸՀ-ում կարծես ձայների ամփոփումը դադարեցված էր։
Տեղի է ունենում սահմանադրական կարգի տապալում (թվեր են նկարում), շուտով ԲՀԿ-ին նույնպես փորձելու են դուրս թողնել անցողիկ շեմը հաղթահարած ուժերի պայքարից, որպեսզի իշխանությունը Դ’Հոնթի բանաձևի համաձայն՝ նաև սահմանադրական մեծամասնություն ունենա։
Հասարակությունը՝ ընդդիմության գլխավորությամբ պետք է փողոցում տա այս ամենի պատասխանը, գնա գողացված հաղթանակի հետևից, ընդդիմութունը պարտավոր է չընդունել և վիճարկել այս խայտառակ ընտրությունների արդյունքները՞։
Րաֆֆի Ասլանյան, փաստաբան









