Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առեղծվածային վրձնի տիրակալը

05/06/2026
- Մշակութային, Նորություններ

Փարավոն Միրզոյան. Անուն, որ վաղուց իր ուրույն տեղն ու դերն ունի հայ մշակութային արժեհամակարգում ու միջազգային հարթակում:

 ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի յուրաքանչյուր ստեղծագործություն արվեստի յուրօրինակ ու մնայուն գործ է: Ինտելեկտուալ արվեստագետ, որի վրձնահարվածից ծնվում է կյանք ու սեր: Տիեզերքը բարեհաճ է գտնվել նրա հանդեպ և շռայլորեն շնորհել է տաղանդ:  Աշխատասիրության, ձգտման ու ակադեմիական փայլուն կրթության շնորհիվ այն հասել է կատարելության:

Վարպետի արվեստում չկա կրկնօրինակում, նա հարթել է իր ուղին` ձևավորելով ուրույն ձեռագիր, ոճ, գեղագիտական ճաշակ, համարձակ ներկայանալի Ես:

Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկում, Սյունյաց աշխարհում ծնունդ առած արվեստագետի ոգեշնչման աղբյուրը հենց հայրենիքն է: Այն առավեել արտացոլված է կտավներում, որոնք շնչում են հայրենի հողի, ջրի, արևի, լեռների, ծառ ու ծաղկի համահունչ սինթեզով: Յուրաքանչյուր կտավում ներդաշնակ, հարմոնիկ լուծումներով է միահյուսված պոեզիան, երաժշտությունը և գեղանկարչությունը: Միրզոյանի գունապնակը վառ է, ուրախ, նա սետղծագործում է մաժորային տոնայնության  մեջ: Անգամ իր հոգու ու ժողովրդի ցավը, վիշտը, կարոտը հանգուցալուծում է մտավորականին վայել ճշգրիտ ուղով` դեպի լույսը, արևն ու կյանքը:

 Խիստ ու խրոխտ այս արվեստագետի հոգին իրականում շատ նուրբ ու փխրուն է. այդ են վկայում այն բազմաթիվ կտավները, որոնք զարդարում ու լուսավորում են Հայաստանի ու տարբեր երկրների շատ թանգարաններ:  Չափազանց նուրբ, զգայական գիծ կա նրա մեջ, որ հասնում է երկնային սահմանագծին: Նա կարողանում է առանց ավելորդ ջանք գործադրելու հմտորեն որսալ ակնթարթը և հավերժացնել:

 Որպես բարձր մտավորոական կերտել ու կերտում է գործեր, որ մեր ժողովրդի մշակութային ժառանգության հաստատուն մաս են կազմում: Փարավոն Միրզոյանի  արվեստը արդի է ու համամարդկային: Ունենալով անսահմանափակ ստեղծագործական մտահորիզոն, նա կոտրել է բոլոր կարծրատիպերը` հատելով անսահմանության շեմը, չդավաճանելով իր ես-ը, դավանած հոգևոր- բարոյական արժեքները և ազգային դիմագիծը: Նրա արվեստը բազմաժանր է, ընդգրկում է ռապսոդիաներ, ռեքվիեմներ, էտյուդներ մինչև անգամ <<Թռչնի համբույր>> պրելույդ` ի դեմս բնապատկերների, նատյուրմորտների, դիմանկարների, գծանկարների: Երաժշտափիլիսոփայական ելևէջները վառ արտահայտված են նկարչի արվեստում: Յուրաքանչյուր ոք դիտելով նրա կտավները` կտեսնի, կլսի այն հոգեհմա երաժշտությունը, որն այդ պահին համահունչ է իր սրտի զարկին ու կյանքի ռիթմին:  Նա գտել է մարդկային գենետիկ կոդի առեղծվածը և կարողացել վրձնահարվածով` հավերժացնել ու աշխարհին ներկայացնել բարձրագույն սիրո դրսևորումները, թողնելով այն լույսն ու ստվերը, որ առկայծում է սատանայական կրքից մինչև կապույտ անուրջներ:

 Ներթափանցելով նկարչի մոգական աշխարհ, թվում է բացահայտում ես անտեսանելին, անիրականը, սակայն հեղինակն ունի գաղտնիք, որը հասու չէ սովորական մահկանացուներին: Փարավոնն է թելադրում տեմպն ու ռիթմը իր առեղծվածային կտավի, որի բանալին միայն ինքն ունի: Ճշգրիտ, հարմոնիկ լուծումներով գունային խաղը նրա ստեղծագործություններում հնչում է իբրև կատարյալ տաղ, որտեղ անգամ դադարն ունի իր մեղեդին:  

 Օժտված արվեստագետի կյանքում գերիշխում է սերը, որն էլ իր շնորհին միաձուլվելով` ստեղծում է գլուխգործոցներ:

2026 թվականի ամանորյա հեքիաթը հրեղեն ձիու կերպարն է, որ պատկերել է Վարպետը, կարծես երազից ծնված մի տեսիլք: Կապույտը, որպես խաղաղության ու վեհության խորհրդանիշ, ճերմակը` աներևույթ հրաշքի ծնունդ: Հստակ պատկերված է փերու բերած ավետիսը և  մոգական այլակների խաղը` որպես հաղորդություն մարդկությանը:

Եվ այն հնչում է Սուրբ ծննդյան գիշերը` իբրև <<Տաղ Աստվածածնա>>…

Գարնանամուտին գույների մաեստրոյի սիրառատ ու երփներանգ ներաշխարհից ծնունդ է առել մեկ այլ գլուխգործոց:  Նա կտավին է անմահացրել << Եդեմական պարտեզ` նրբագեղ հայուհու ծաղկունքով>>:  Այստեղ նկարագրված է կյանք, սեր ու կին, որտեղ իշխում է կանացի նրբությունը, քնքշությունը, վեհությունը: Ծաղկած պարտեզը կնոջ բույրն ունի` վարդագույն կյանքի խորհդով: Ըստ Փ. Միրզոյանի վրձնի կտավը հնչում է Սայաթ Նովայի քնարական սիրերգությամբ, իրական ու երևակայական աշխարհում:

Յուրաքանչյուր գաղափար, որը արդեն կտավ է դառնում ունի իր ասելիքը, տրամադրությունը, զգացմունքը և, իհարկե, տիեզերքից եկող ուժը, որը հենց հիմքն է ճշմարիտ արվեստի ու արվեստագետի առաքելության:

…Ապրիլի 24, խորհրդանշական երեք մեկ` 111 տարի .

Փարավոն Միրզոյան, մտավորականը, արվեստագետը, ՀՀ ժողովրդական նկարիչը և հայ ազգի նվիրյալ զավակը, հայրենիքում ապրող և արարող անձը`  իր մտորումներով, հայրենիքի սպիացած, բայց չմոռացվող վերքերի ցավերով տարված, այդ օրը երեկոյան իրենից անկախ, վերին ուժերի մղումով` կյանքի է կոչում ևս մի գլուխգործոց`. <<Վերածնունդ>>:  Հայ քրիստոնեա ազգի դարավոր պատմությունն է այս կտավում, որը վերածնվելով բազմիցս` ապրելով ապրեցնում է, հնչելով  մաժորային տոնայնությամբ :

Բելառուսիայի հանրապետության ազգային արվեստի թանգարանի գլխավոր տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ` Վլադիմիր Պրոկոպցովը նկարչի տեղի անհատական ցուցահանդեսից տպավորված, որակել է նրան հայ ազգի խիստ հազվագյուտ նկարիչ. << Փ. Միրզոյանի արվեստը բաց պատուհան է դեպի տիեզերք, որտեղ Վարպետի վառ աստղը շլացնում է, իր տաղանդի լույսով ու առեղծվածով>>:

Լեհ արվեստաբան Բոգուսլավ Դեպտուլան Լեհաստանում, Սոպոտի պետական արվեստի պատկերասրահում կայացած Վարպետի անհատական ցուցահանդեսից ոգեշնչված, ասել է. << Հանգստություն, գեղեցկություն, կենդանի գույներ, ահա սա է հաճույքի նկարչի` Փարավոն Միրզոյանի արվեստը>>:

Սանկտ Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ` Վլադիմիր Գուսևը, ով գույների մաեստրոյին գիտի դեռ ուսանողական տարիներից փաստել է, որ ոչ բարձր կոչումներն ու տիտղոսները,  ոչ վաստակած համբավն ու փառքը երկրի սահմաններից դուրս չեն խանգարել նրան մնալ այդպիսին, ինչպիսին կար ի սկզբանե, ինչով օժտված էր բնությունից, այն է` հրաշալի ՀԱՅ նկարիչ:

Արվեստագիտության թեկնածու Եկատերինա Իզուֆատովան նկատել է, որ նկարիչը ընկալում է աշխարհը ոչ միայն որպես վառ ու տոնական մի պատկեր, այլ նաև որպես զգացմունքների ու տրամադրությունների դրամա: Մեզ մնում է միայն զգալ այն, կռահել էներգիայի ուղղվածությունը, քողարկված կյանքը` արտահայտված Փարավոն Միրզոյանի անաղարտ պլաստիկության հմայքով:

Կարեն Միքայելյան արվեստաբանի կարծիքով` Փարավոն Միրզոյանի հոգևոր և գեղարվեստական խորը, անդուլ որոնումների կենդանի ուժը նրան թույլ է տալիս նշանակալի տեղ զբաղեցնել վերջին շրջանի հայ արվեստի համատեքստում:  Նա գտել է իր երկրի սեփական տեսանկյունը, երկրի ուրույն զգացողությունը, և դա է ամենակարևորը:

Ըստ ՀՀ վաստակավոր ժուռնալիստ, արձակագիր Տիգրան Նիկողոսյանի ինքնատիպ այս նկարչի վրձնի ուժը ծննդավայրից է, ուր իր հայրենակից Համո Սահյանի բնորոշմամբ` ամպը ամպից է կախվում ու սարն հենվում է սարի ուսին, ուր թվացյալ միատոն գույներին մեկ էլ գալիս խառնվում են ուշացած գարնան կամ կարճատև ամռան մի օր լեռներում շքեղորեն ծաղկող ալպիական մարգագետիններում բացված ծաղկագորգերի գույները։: Միրզոյանի կտավներում տեսնելով գույների վարպետ համադրությունները զարմանալի է, թե ինչպես է սովորականի մեջ տեսել անսովորը և հենց այստեղ է նկարչի հաղթանակը:

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Հովիկ Հովեյանը նկատել է` Փարավոնի գեղանկարչությունն իրականության գունապատկերային հապավումն է: Բոլոր երանգները սկսվում են մեծատառ առոգանությամբ և հասնում տրանսցենդենտալի եզրագծի:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Դանիել Երաժշտի խոսքով` Փ. Միրզոյանի արվեստում կան շատ նուրբ, վիրտուոզ, ոգեղեն կտավներ, և կան երկրային, հողեղեն կրքերի բախումներ: Այս երկու բևեռների միջև` ՄԱՐԴՆ է:

Հայ մեծանուն նկարչի աշխատանքները պահվում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսիայի հանրապետությունների թանգարաններում և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Հնդկաստանի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում:

Մ. Գևորգյան

Նախորդ գրառումը

Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը

Հաջորդ գրառումը

«Հայաստան» դաշինքն ամփոփում է քարոզարշավը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
Նորություններ

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026
Միջազգային

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026
Հաջորդ գրառումը

«Հայաստան» դաշինքն ամփոփում է քարոզարշավը

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական