Շաբաթ, Հուլիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անհապաղ վերացնել Արթուր Օսիպյանի խափանման միջոց կալանավորումը. ՀԿ-ների պահանջը` գլխավոր դատախզից

02/06/2026
- Հրապարակախոսություն

Մի շարք ներքոստորագրյալ կազմակերպություններ  Արթուր Օսիպյանի կալանավորմանը և նրա նկատմամբ շարունակվող քրեական հետապնդմանն անդրադարձող հայտարարություն են տարածել՝ ուղղված գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ 

«Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս և անհատներս,  խստորեն դատապարտում ենք Արթուր Օսիպյանի նկատմամբ շարունակվող  ակնհայտ անօրինական, անհիմն ու քաղաքականապես մոտիվացված քրեական հետապնդումն ու նրա կալանավորումը, որը կիրառվում է որպես պատիժ։

2026 թ. մայիսի 18-ին Երևան քաղաքի փողոցներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող նախընտրական քարոզարշավի և քաղաքացիների հետ շփումների ընթացքում Արցախից բռնի տեղահանված Արթուր Օսիպյանը մոտեցել է վարչապետին, սկսել է հրապարակայնորեն սուր հարցեր ուղղել և արտահայտել իր կարծիքը Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի ու Արցախում տեղի ունեցած գործընթացների շուրջ։ Զրույցն աստիճանաբար երկու կողմերի համար էլ դարձել է խիստ հուզական, ինչին հաջորդել է վարչապետի արձագանքը՝ Օսիպյանի հասցեին վիրավորական և նվաստացնող արտահայտություններ հնչեցնելով։

Արթուր Օսիպյանը ոստիկանության կողմից արագ հեռացվել է տարածքից և ձերբակալվել։ Հայաստանի քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Օսիպյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու և բռնության հրապարակային կոչերի մեղադրանքներով։ Ավելին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ Օսիպյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկու ամսով կալանավորում՝  միաժամանակ սահմանելով տեսակցությունների և արտաքին աշխարհի հետ հաղորդակցության արգելք։

Արթուր Օսիպյանի հնչեցրած հարցադրումները և բարձրաձայնված մտահոգությունները, այդ թվում՝ նրա հրապարակային այլ գործողությունները, հանրային կարևորության թեմաների անդրադառնալն ու սոցիալական հարթակում արված գրառումը, տեղավորվում են խոսքի ազատության իրավունքի պաշտպանության ներքո՝ որպես քննադատական խոսք, իսկ նրա հանդեպ հաջորդած գործողությունները հանդիսանում են իշխանության չարաշահում և բռնապետական գործիքակազմով քաղաքացուն լռեցնելու փորձ։

Առաջադրված հանրային քրեական հետապնդումը և կալանավորումը հակասում են Հայաստանի կողմից ստանձնած մարդու իրավունքների պարտավորություններին և լուրջ վտանգ են ներկայացնում Հայաստանում ժողովրդավարական ազատությունների, քաղաքական բազմակարծության և խոսքի ազատության պաշտպանության համար: Նման գործելակերպն էական հարված է հասցնում իրավապահ համակարգի անկախությանը, հանրային հեղինակությանն ու վստահելիությանը։

Մենք խորապես մտահոգված ենք Արթուր Օսիպյանի առողջական վիճակով, քանի որ նա արդեն 15-րդ օրն է՝ հացադուլ է իրականացնում, և ըստ փաստաբանի՝ արդեն բավականին հյուծված է։ Ավելին, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում նա պահվում է խոնավ, արևի լույսից զուրկ խցում, ինչը հակասում է հացադուլի մեջ գտնվող անձանց պահման պայմանների միջազգայնորեն չափանիշներին՝ առաջ բերելով Արթուր Օսիպյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիմնավոր մտահոգություններ։

Հաշվի առնելով վերոգրյալը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից բխող, ինչպես նաև միջազգայնորեն ստաձնած մարդու իրավունքների պարտավորությունները, այդ թվում՝ խոսքի ազատության, ազատության իրավունքի և անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի ապահովման հրամայականը՝ պահանջում ենք.

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից՝

Անհապաղ վերացնել Արթուր Օսիպյանի խափանման միջոց կալանավորումը։

Դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը՝ երաշխավորելով նրա բոլոր հիմնարար իրավունքներն ու ազատությունները»։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն

Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն ՀԿ

Հելսինկյան ասոցիացիա ԻՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դիգնիթի ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Հայ առաջադեմ երիտասարդութուն ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

Արդարության նոր մշակույթ ՀԿ

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

Քաղաքային երևակայություն սոցիոլոգիական հետազոտությունների լաբորատորիա ՀԿ

Հայկական կլիմայական արդարության նախաձեռնություն
«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ

Շունչ Արտ Կենտրոն մշակութային ՀԿ

Իրավունքի կենտրոն ՀԿ  

Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ 

ՄԻՏՔ ՀԿ

Վարդան Հարությունյան, իրավապաշտպան

Օլեգ Դուլգարյան, իրավապաշտպան, բնապահպան

Արթուր Պապյան, Երևանի մամուլի ակումբ

Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբ

Նունե Սարգսյան,մեդիա փորձագետ

Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ 

Գեղամ Բաղդասարյան, Ստեփանակերտ մեդիա ակումբ

Սուսաննա Շահնազարյան Գորիս ԼԱԲ 

Մարիամ Չախոյան, «Թուխմանուկ» ՀԿ նախագահ 

Միսաք Խոստիկյան, ճարտարապետ

Նարինե Աբգարյան, գրող

Լալա Ասլիկյան, ՀՀ քաղաքացի

Իզաբելլա Սարգսյան, իրավապաշտպան

Սարինե Հայրիյան, լրագրող

Արթուր Գրիգորյան, իրավաբան, էկոլոգիական իրավունքի մասնագետ

Սիրանուշ Գասպարյան, օպերային երգչուհի

Ապրես Զոհրաբյան, արևելագետ  

Մելինե Նադարյան, իրավաբան

Աննա Փամբուկչյան, մեդիա փորձագետ

Կարինե Հարությունյան, լրագրող

Արման Կարախանյան, լուսանկարիչ

Աշոտ Խաչատրյան, ՀՀ քաղաքացի

Շողեր Մաթևոսյան, լրագրող

Հասմիկ Սիմոնյան, բանաստեղծ

Նարե Շավինյան, լրագրող

Զառա Բուդաղյան, ՀՀ քաղաքացի

Էսթեր Հակոբյան, ՀՀ քաղաքացի

Գայանե Շագոյան, մշակութային մարդաբան

Արամ Գասպարյան,պատմաբան

Արարատ Զորյան, լուսանկարիչ

Տաթևիկ Պողպատյան, ազգագարագետ

Ռուզաննա Խաչատրյան, լրագրող

Նազենիկ Սարոյան, լրագրող 

Ռուզաննա Բագրատոյնյան, ՀՀ քաղաքացի

Կարեն Թովմասյան, լրագրող

Լյուդմիլա Բարսեղյան, ՀՀ քաղաքացի

Նաիրա Սահակյան, պատմաբան, իսլամագետ 

Գագիկ Կարապետյան, Ֆիզմաթ գ․թ․, ծրագրավորող

Տաթևիկ Թաթուլյան, սոցիոլոգ 

Զարուհի Մուրադյան,նկարիչ

Հակոբ Ճաղարյան, հրամանատար օդաչու 

Ռուբեն Մալայան, արվեստագետ

Սոնա Գևորգյան, սոցիոլոգ

Նարինե Գիժլարյան, թարգմանիչ, խմբագիր

Ռոբ Մանուկյան, թարգմանիչ, լրագրող, խմբագիր

Մարինա Հովսեփյան, ճարտարապետ 

Էվիյա Հովհաննիսյան, սոցիալական մարդաբան 

Դավիթ Մաթևոսյան, Հրանտ Մաթևոսյանի հիմնադրամի տնօրեն

Արշավիր Ղուկասյան, ՀՀ քաղաքացի

Գևորգ Մախսուդյան,ինժեներ֊հիդրոմելիատոր 

Նատալյա Ծատուրյան, բժիշկ

Արևիկ Սարգսյան,ՀՀ քաղաքացի

Իրինա Ավետիսյան, թարգմանիչ

Հայկազ Ավետիսյան, ՏՏ մասնագետ

Մարգարիտա Ավետիսյան, օրդինատոր֊ վիրաբույժ 

Ռուբեն Մուրադյան, կիբերանվտանգության մասնագետ 

Մերի Մուսինյան, լրագրող

Օվսաննա Եղոյան, ՀՀ քաղաքացի 

Անի Գևորգյան, լուսանկարիչ

Սերինե Աղաբեկյան, ՀՀ քաղաքացի

Անուշ Շահրամանյան, փաստաբան 

Մելանյա Ծառուկյան, լրագորղ

Կարոլինա Սահակյան,թուրքագետ 

Հայկ Նազարյան, ՏՏ խորհրդական, Գերմանիա 

Արթուր Աթայան, երաժիշտ 

Խաչատուր Ավետիսյան, առողջապահության կազմակերպիչ 

Իրինա Գրիգորյան, մանկավարժ

Աշոտ Ղարագյոզյան, ՀՀ քաղաքացի

Վալեն Հովսեփյան, բանասեր, ԵՊՀ

Դավիթ Մհերյան, ՀՀ քաղաքացի

Քրիստինե Արմենակյան, լրագրող

Աննա Նիկողոսյան, ֆեմինիստ ուսումնագետ

Սվետլանա Գալստյան, մանկավարժ

Էլզա Առաքելյան, մանկավարժ

Աշոտ Մելքոնյան, նկարիչ

Ռուզան Ղազարյան, բնապահպան

Լևոն Չուկակլյան, քաղաքագետ

Ջիվան Նադարյան փաստաբան 

Ստյոպա Ասրյան, հանրային առողջության մասնագետ 

Հասմիկ Մխիթարյան, լրագրող

Հարություն Ծատրյան, լրագրող 

Տիգրան Զաքարյան, պատմաբան

Վահե Խաչիկյան, ՀՀ քաղաքացի 

Լուիզա Սիմոնյան, մանկավարժ

Անդրանիկ Գրիգորյան, քաղաքագետ

Forrights.am

Նախորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԴանիայիԱվետարանական Լյութերական եկեղեցու ուխտավորներին

Հաջորդ գրառումը

Հայաստանի և Թուրքիայի գործարարները ողջունել են երկու երկրների միջև առևտրի մեկնարկի համար ձևավորված բարենպաստ միջավայրը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը. Վահե Հովհաննիսյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Հարութ Սասունյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի և Թուրքիայի գործարարները ողջունել են երկու երկրների միջև առևտրի մեկնարկի համար ձևավորված բարենպաստ միջավայրը

Լրահոս

Վերաքննիչ դատարանում ավարտվել է մեղադրյալների վերաքննիչ բողոքների քննությունը՝ Հայաստանի քաղաքացիների բողոքների հիման վրա

18/07/2026

Հուլիսի 17-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի,...

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

17/07/2026

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի...

Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը ձերբակալվել է

17/07/2026

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը վանդալիզմի են ենթարկվել վեց գերեզման և մեկ շատրվան: Անվտանգության ուժերի կողմից...

Թուրքիայի մաքսային համակարգում օգտագործվում է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026

Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ներդրել է ուշագրավ տեխնիկական կանոնակարգ։ Այս կանոնակարգի համաձայն, Հայաստանի հետ երրորդ...

Նեթանյահուն վախենում է արտերկրի քաղաքացիների՝ իր դեմ քվեներից, ուստի կրճատում է չվերթները

17/07/2026

Վարակի՞չ է Հայաստանի օրինակը Իսրայելական տարբեր լրատվամիջոցներ արդեն երկրորդ օրն է գրում են, թե մտավախություն կա, որ կառավարությունը ցանկանում է...

Վարդան Ղուկասյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

17/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը եւս 3 ամսով։ Նշենք, որ այսօր ավարտվեց...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական