Լեռնային Ղարաբաղի մասին համաձայնագիրը կարող է դրական ազդեցություն ունենալ Անկարայի ու Երևանի հարաբերությունների վրա, այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստում, որն անցկացվում է տեսակոնֆերանսի միջոցով:
«Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև համաձայնագիրը երեք տասնամյակ անց խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն է: Այն, անշուշտ, դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային կայունության, ինչպես նաև ադրբեջանա-հայկական և թուրք-հայկական հարաբերությունների վրա», ընդգծել է Չավուշօղլուն: