Ղրիմի թաթարների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Էյվազ Ումերովը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել չներգրավվել քաղաքական արկածների մեջ, այլ փոխարենը համարձակություն ձեռք բերել և Ղրիմը ճանաչել որպես ռուսական:
«Աշխարհում բոլորը հասկանում են, որ գոյություն չունի այդպիսի ուժ, որը կարող է ստիպել ՌԴ-ին հրաժարվել Ղրիմից, իսկ ղրիմցիներին՝ փոխել իրենց դիրքը: Թուրքիան չպետք է ներգրավվի քաղաքական արկածների մեջ: Մնում է միայն մեկ բան՝ համարձակություն ձեռք բերել և Ղրիմը ճանաչել որպես ռուսական», ասել է Ումերովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ գործակալությունը: