ՀԱՐՑ — Ի՞նչ իշխանություն է պետք Հայաստանին ու հայ ժողովրդին։
ՊԱՏԱՍԽԱՆ — Հայաստանին ու հայ ժողովրդին անհրաժեշտ է իշխանություն, որի առաջնորդներն իրենց կյանքով ու գործով ապացուցել են, որ մինչև ուղնուծուծը ՀԱՅ են՝ հայրենասեր են, ազգասեր և աշխատասեր։ Մարդիկ, ովքեր, իրենց բարձր մասնագիտական կարողություններից բացի՝
1) պաշտում և ամեն քայլափոխի պաշտպանում են հայոց լեզուն
2) հայոց պատմությունը համարում են անձեռնմխելի և անսակարկ ազգային-ռազմավարական պաշար
3) զարգացնում և առաջ են մղում հայկական մշակույթը՝ առաջնությունը չզիջելով օտար մշակութային հոսանքներին
4) ժողովրդասեր են և լսում են զանգվածների ձայնը
5) հայոց ազգային-ազատագրական և ռազմահայրենասիրական ավանդույթի հավատավոր հետևորդ են
6) Հայոց Եկեղեցու աներեր պաշտպան են
7) դաստիարակում են ազգային արժեքներին հավատարիմ զավակներ
8 ) հայկական պետական ու ազգային խորհրդանիշներին վերաբերում են խորին ակնածանքով
9) ընչաքաղց չեն
10) խորապես ուսումնասիրել են Հայաստանի աշխարհառազմավարական հատուկ իրադրությունը և քաջատեղյակ են միջազգային ու տարածաշրջանային խնդիրներին։
Միայն այսպիսի իշխանությունն է արժանի ղեկավարելու Հայաստանը։ Աստված տա՝ մի օր ունենանք։ Գոնե սկսենք շարժվել այդ ուղղությամբ։
Արմեն Այվազյան, քաղաքագիտության դոկտոր, պատմաբան








