Իշխանությունների կողմից սկսված քարոզչական արշավը այլ պարագայում արեւմուտքը կկոչեր «հիբրիդային պատերազմ» (որի հետ համաձայն չեմ), որովհետև այն դասական «սուր ուժ» է:
«Սուր ուժի» գործիքներ են deep fake-երը, կեղծ իրականություն հրամցնելը` ինչպես անում են կառավարությանը կից հայտնի ՊՈԱԿ-ները, մանիպուլյացիաները` իրականության խեղաթյուրումը այնպես, որ կեղծիքն իրականության տեղ մատուցվի և իրականությունը կեղծիքի։
Սա բնորոշ է այն հասարակություններին, որոնք բևեռացված են, իսկ իշխանությունները` պոպուլիստ։ Ընդ որում` պոպուլիստ ուժերը ավելի հակված է ավտորիտարիզմի, ու սա վտանգավոր է Հայաստանի համար։
Վտանգն հատկապես այն է, որ ներքին վստահության և լեգիտիմության պակասը իշխանությունները հակված են փոխհատուցել լեգալության և արտաքին լեգիտիմության միջոցով, իսկ սա իր հերթին մեծացնում է արտաքին ազդեցությունը տվյալ երկրի քաղաքական, տնտեսական, լոգիստիկ, անվտանգային ոլորտների վրա։
Արա Պողոսյան, քաղաքագետ








