Շաբաթ, Մայիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

130+ նոր հոդված հայերեն Վիքիպեդիայում՝ թափոնների կառավարման թեմայով

23/05/2026
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեկ ամիս, 14 վիքիխմբագիր, 135 հոդված և ընդհանուր 3.799.714 բայթ ծավալ։ Ամփոփվել է «Վիքիմեդիա Հայաստան»-ի և «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոնի» անցկացրած «Թափոնների կառավարում․ արտադրողի և սպառողի ընդլայնված պատասխանատվություն» խմբագրական նախագիծը։ 

Խմբագրաթոնն անցկացվել է 2026-ի մարտին, մեկնարկել է ամսվա առաջին օրն ու շարունակվել մինչև 30-ը՝ խորհրդանշական օր, որն ամբողջ աշխարհում նշվում է որպես Զրոյական թափոնների միջազգային օր: Մեկ ամսվա ընթացքում մասնակից վիքիխմբագիրները թարգմանել ու մշակել են թափոնների կառավարման ոլորտի մասին պատմող 130-ից ավելի հայալեզու, որակյալ հոդված։ «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում իականացվող նախաձեռնության նպատակն է նպաստել թափոնների կառավարման վերաբերյալ իրազեկության բարձրացմանը՝ ստեղծելով թեմատիկ հայալեզու, որակյալ և բաց բովադակություն։

Նախաձեռնության շրջանակում բոլոր նրանց համար, ովքեր Վիքիպեդիայի խմբագրման փորձ չունեին, «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ն մարտի 5-ին անցկացրել է խմբագրման կարողությունների զարգացման առցանց աշխատարան: 

Ընդհանուր առմամբ խմբագրական նախագծին ակտիվորեն մասնակցել է 14 խմբագիր։ Նախագծին միացած խմբագիրներից երեքը՝ Հասմիկ Ալպետյանը, Արշալույս Այվազյանը և Ռաֆիկ Մանասերյանը, արժանացան հավաստագրերի և դրամական պարգևների, իսկ Սոֆի Կարապետյանը ստացավ հատուկ մրցանակ՝ ԱԸՊ համակարգում ներառված մի շարք թափոնատեսակների և դրանց վերամշակման վերաբերյալ վիքիհոդվածներ պատրաստելու համար: 

Խմբագրական նախագծի ամփոփիչ միջոցառման ընթացքում մասնակիցների պարգևատրման արարողությունից բացի նախատեսված էր նաև ամփոփ թեմատիկ քննարկում․ «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը ներկայացրեց Հայաստանում թափոնների կառավարման ներկա վիճակն ու Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի ներդրմանն ուղղված ընթացիկ քայլերը:

Հանդիպման շրջանակում քննարկվեցին նաև համագործակցության հնարավորությունները։ Հարություն Ալպետյանը ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի անունից շնորհակալագիր փոխանցեց «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ նախագահ Արշակ Շահենյանին՝ հույս հայտնելով, որ այս նախաձեռնությունը համատեղ գաղափարների իրագործման առաջին քայլն է միայն։

«Շատ ուրախ ենք այս համագործակցության համար, իրականում շատ կարևոր բան ենք արել: Մենք այս թեմայով մեծ պոտենցիալ ենք տեսնում, քանի որ մեզ մոտ կա թափոնների վերաբերյալ որակյալ բովանդակության մեծ պահանջարկ: Եթե 1 ամսում ստեղծվել է 130-ից ավելի հոդված, պատկերացրեք՝ հետագա համագործակցությունն ինչ ծավալ կունենա»,- նշեց Արշակ Շահենյանը:  

Խմբագրական նախագիծն իրականացվել է «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ։

Նշենք, որ ԱԸՊ համակարգի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու, ինչպես նաև թափոնների կառավարման ոլորտում երիտասարդների իրազեկման, կրթական և մասնակցային նախաձեռնությունների խթանման նպատակով համագործակցության հուշագիր է ստորագրվել «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի և ոլորտային մի շարք այլ ՀԿ-ների ու փորձագետների միջև:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Արմավիրի մարզում

Հաջորդ գրառումը

Չինաստանի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 90 մարդ է զոհվել, հաղորդում են պետական ​​լրատվամիջոցները. BBC News

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Գյումրիում ձերբակալվեն են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամներ

23/05/2026
Հասարակություն

IRI-ի նոր հարցման մասնակիցների 61 տոկոսը կարծում է, որ Հայաստանն ընթանում է ճիշտ ուղղությամբ

23/05/2026
Հասարակություն

Չավարտված պայքար` մեծ հույսով և սպասումով. Տիգրան Աբրահամյան

23/05/2026
Հասարակություն

Գևորգ Գասպարյանն Էվերեստի գագաին ծածանել է Եռագույնը

21/05/2026
Հաջորդ գրառումը

Չինաստանի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 90 մարդ է զոհվել, հաղորդում են պետական ​​լրատվամիջոցները. BBC News

Ամենաշատ ընթերցվածը

22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա անձամբ Նիկոլ Վովայի Փաշինյանն է. դրա համար էլ դադարեցրեք «Կրեմլի ձեռքի» մասին ֆեյքեր հորինելը. Զախարովա

23/05/2026

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ ԵՄ-ն, Հայաստանի վերաբերյալ ռուսական «ֆեյքերի» մասին պնդումներ անելու փոխարեն, ավելի լավ...

ԿարդալDetails
Նորություններ

Հետաքրքիր է, թե սրան ոնց կարձագանքի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը. Էդգար Ղազարյան

22/05/2026

Կարմիր շրջանակի մեջ Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն է, ով Վերջին զանգի պաշտոնական միջոցառմանը մասնակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում ապրողներն այս մարդուն մեզահոտ փալասներով կքշեն ուղիղ Փարիզ՝ այնտեղ գտնվող իր սիրառատ ընկեր Մակրոնի մոտ. Մեդվեդև

23/05/2026

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահն ասել է, որ Հայաստանում կվռնդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եթե այդ երկրում սկսեն գործել եվրոպական գազի գները։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական