«Վատիկան նյուզը», Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի կաթոլիկական ԶԼՄ-ները մայիսի 20, 21-ին անդրադառնում են Վատիկանում մայիսի 18-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի եւ Հռոմի պապ Լեւոն XIV-ի հանդիպմանը, ընդգծում, որ մայիսի 20-ին Ս. Պետրոսի հրապարակում հերթական հրապարակային ունկնդրության ժամանակ Հռոմի քահանայապետի կողքին նստելը հարգանքի՝ կաթողիկոս Արամ Ա-ի էկումենիկ նվիրվածության ընդգծում է: Նշված ԶԼՄ-ներում առավել կենտրոնացած են Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկին եւ հղում տալով նաեւ Cilicia TV-ի ֆբ էջին նշում մյուս 2 թեմաները՝« Զատկուան միացեալ թուականի ճշդում, բոլոր նահատակներու յիշատակութեան օր»:

Cilicia TV-ի տեղեկատվությունն առ այն, որ Արամ Ա-ն խոսել է Արցախի հայերի վերադարձի իրավունքի, մշակութային ժառանգության, Բաքվից հայ գերիների ազատման մասին, նշյալ ԶԼՄ-ներում չգտանք: «Երկու եկեղեցիների միջեւ հաղորդակցությունն ամրապնդելու նպատակով Հռոմի պապը հայ սուրբ Ներսես Շնորհալուն ավելացրել է Հռոմեական մարտիրոսաբանությանը: Սա նշանակում է, որ սրբի պատարագային պաշտամունքն այժմ թույլատրելի է նաեւ կաթոլիկ եկեղեցում»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Լուսանկարը՝picture alliance / abaca | ABACA









