Ուրբաթ, Մայիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նրանք եկել էին HUJ կամավորության, բայց գտան ավելին` ընկերություն, ընտանիք ու Հայաստան

ԱԶԳ
22/05/2026
- 22 Մայիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ
3
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կամավորությունը երբեմն սկսվում է պարզապես մեկ որոշումից՝ մեկնել անծանոթ երկիր, օգնել մարդկանց, օգտակար լինել: Բայց շատ արագ այն վերածվում է մի ճանապարհի, որտեղ մարդը բացահայտում է ոչ միայն նոր մշակույթ ու նոր իրականություն, այլեւ ինքն իրեն: Այսօր, երբ երիտասարդները ավելի ու ավելի հաճախ փորձում են կյանքում գտնել ոչ միայն աշխատանք, այլ նաեւ իմաստ ու ներգրավվածություն, կամավորությունն արդեն վաղուց դուրս է եկել «բարի գործի» սահմանումից՝ դառնալով հասունանալու, աշխարհայացք փոխելու եւ մարդկանց միջեւ իրական կապեր կառուցելու յուրահատուկ փորձառություն:

Հայաստանում այդ ճանապարհը առավել կազմակերպված ու միջազգային բնույթ է ստացել նաեւ Ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի՝ HUJ-ի գործունեության շնորհիվ: SALTO EECA հավատարմագրումից հետո կազմակերպությունը սկսել է ընդունել երկարաժամկետ կամավորների տարբեր երկրներից: Նրանք ամիսներ շարունակ ապրում են Հայաստանում, աշխատում երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, վերականգնողական կենտրոնների, դպրոցների ու մշակութային հաստատությունների հետ՝ միաժամանակ փորձելով հասկանալ երկիրը, լեզուն եւ մարդկանց:

HUJ-ի միջազգային ծրագրերի համակարգող Արփի Աղբալյանը պատմում է. այսօր կազմակերպությունն ունի 15 կամավոր՝ Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Լեհաստանից եւ Սլովակիայից: Նրանց մեծ մասը Հայաստանում է առնվազն վեց ամսով, ոմանք՝ մեկ տարով:

«Խումբը, որի ծրագիրը արդեն ավարտին է մոտենում, արդեն երկար ժամանակ Հայաստանում է ապրում: Մյուս խումբը նոր է եկել: Կամավորներից երկուսը աշխատում են հենց HUJ-ի գրասենյակում, մյուսները՝ մանկապարտեզում, մանկական վերականգնողական կենտրոնում, դպրոցում, պատմության թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, «Արաբկիր» ու «Մուրացան» բժշկական համալիրներում, Բուսաբանական այգում եւ այլն: Գրեթե բոլորի աշխատանքը կապված է երեխաների հետ», ասում է նա:

Աղբալյանի խոսքով, հատկապես այս խմբի կամավորները բավական արագ են հաղթահարել լեզվական ու մշակութային պատնեշները: Նրանք հայերեն են սովորում, շրջում երկրով, հաճախում մշակութային միջոցառումների, այցելում տեսարժան վայրեր. «Փորձում ենք այնպես անել, որ իրենք ոչ միայն աշխատեն, այլ նաեւ սիրեն Հայաստանը: Կարծում եմ՝ ադապտացիոն շրջանը շատ լավ է անցնում»:

«Ո՛Չ ԵՍ ՀԱՅԵՐԵՆ ԳԻՏԵԻ, Ո՛Չ ԻՐԵՆՔ՝ ՖՐԱՆՍԵՐԵՆ, ՍԿՍԵՑԻՆՔ ՀԱՍԿԱՆԱԼ ԻՐԱՐ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՌԱՆՑ ԲԱՌԵՐԻ»

Գերմանիայից ժամանած Էմիլ Մաքսեին աշխատում է  «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում»: Նրա առօրյան կապված է երեխաների եւ վիրավոր զինվորների հետ:

«Ֆիզիկական եւ ջրային թերապիայի ծրագրերի մեջ եմ ներգրավված: Ամեն օր մարդկանց հետ աշխատելն ինձ շատ բան է սովորեցնում՝ հատկապես համբերություն ու վստահություն», ասում է նա:

Յոհաննա Ջեսիկա Շմիդը նույնպես Գերմանիայից է եւ կամավորություն է անում Հայաստանի պատմության թանգարանում: Նա օգնում է կրթական ծրագրերի կազմակերպմանը, երեխաների համար անցկացվող էքսկուրսիաներին, երբեմն նաեւ անգլերենով բացատրություններ է տալիս դպրոցների աշակերտներին:

Մյուս գերմանացի կամավորը՝ Կարլինա Բրիտտա Կելլները, կամավոր է Երեւանի Նիկողայոս Տիգրանյանի անվան Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում: Նա երեխաներին օգնում է անգլերենի, ֆիզկուլտուրայի դասերին, նաեւ նկարում ու ձեռքի աշխատանքներ է անում նրանց հետ:

Իտալացի Մարկո Մաներան կամավորություն է անում «Ձեր Գիտակ» մանկապարտեզում, որտեղ հաճախում են նաեւ աուտիզմ եւ զարգացման այլ խնդիրներ ունեցող երեխաներ:

«Երբեմն օգնում եմ դաստիարակներին, երբեմն երեխաների հետ անգլերեն կամ մաթեմատիկա ենք պարապում: Բայց ամենակարեւորը՝ նրանց կողքին լինելն է», ասում է նա:

Ֆրանսիացի Նոա Ներիսոնի աշխատանքային օրը անցնում է Երեւանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում: Այստեղ ապրում են տարբեր ճակատագրեր ունեցող երեխաներ՝ սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներից, հաշմանդամություն ունեցող կամ ծնողական խնամքից զրկված:

«Երեխաների հետ խաղում ենք, նկարում, շախմատ խաղում: Ֆրանսերեն եմ սովորեցնում: Սկզբում շատ դժվար էր շփվելը, որովհետեւ ո՛չ ես հայերեն գիտեի, ո՛չ իրենք՝ ֆրանսերեն: Բայց ժամանակի ընթացքում սկսեցինք հասկանալ իրար՝ նույնիսկ առանց բառերի», պատմում է Նոան:

HUJ-ի գրասենյակում կամավոր է իտալացի Ջուլիա Բրոկկին, որը ներգրավված է կազմակերպչական գործընթացներում՝ ճամբարների, միջազգային համագործակցության, կամավորների դիմումների համակարգման մեջ:

«Սա այն տեղն է, որտեղ տեսնում ես՝ ինչպես են կառուցվում միջազգային ծրագրերը ներսից: Դա շատ հետաքրքրական փորձառություն է», ասում է նա:

Լեհաստանից ժամանած Վիկտոր Սիակասը, որը եւս HUJ-ի գրասենյակում է կամավոր, խոստովանում է՝ Հայաստան գալու որոշումն ընդունել է, որովհետեւ ուզում էր դուրս գալ իր «հարմարավետ գոտուց»:

«Ուզում էի մի երկիր, որը Եվրոպական միությունից դուրս է, մի քիչ ավելի տարբեր, ավելի էկզոտիկ: Բայց այստեղ նաեւ ինչ-որ ծանոթ բան գտա: Հայաստանը մի քիչ հիշեցնում է թե՛ Լեհաստանը, թե՛ Հունաստանը: Իսկ ես ունեմ լեհական ու հունական արմատներ: Հայաստանը, կարծես, երկու աշխարհների խառնուրդ լինի», ասում է նա:

ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՃԱԽ ԿՐԿՆՎՈՂ ԲԱՌԸ «ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ» Է

Էմիլը հիշում է, թե ինչպես էր նոր ժամանել Հայաստան, երբ ավտոբուսում օգնել էր ծանր պայուսակներով մի տարեց մարդու: Վերջինս նրան հրավիրել էր տուն:

«Սկզբում գրեթե չէինք հասկանում իրար: Մի քիչ հայերեն, մի քիչ ժեստերով էինք խոսում: Հետո սեղան բացեցին, օղի բերեցին, խմեցինք, որից հետո թվում էր՝ արդեն հասկանում ենք իրար», ծիծաղելով հիշում է նա:

Մարկոն պատմում է մի դեպք, երբ ուժեղ անձրեւի ժամանակ երեխաներից մեկի մայրը բառացիորեն նստեցրել է իրեն մեքենան ու տարել տուն՝ ընթրիքի. «Անունս էլ չգիտեին: Պարզապես գիտեին, որ իրենց երեխայի կամավոր ուսուցիչն եմ: Բայց ընդունեցին այնպես, կարծես ընտանիքի անդամ լինեի»:

Յոհաննան հիշում է, թե ինչպես էին իրենք ընկերուհու հետ Հրազդանի մարզադաշտի հարակից տարածքից մեծ հայկական գորգ գնել եւ հանրային տրանսպորտով տարել հանրակացարան. «Մարդիկ ավտոբուսում օգնում էին, ճանապարհին կանգնած տղաները օգնեցին գորգը բարձրացնել: Հիմա այդ գորգը մեր հանրակացարանում է: Հետո կմնա մյուս կամավորներին»:

Հայերեն սովորելը, ասում են բոլորը, դարձել է ոչ միայն անհրաժեշտություն, այլեւ Հայաստանի հանդեպ հարգանքի ձեւ:

Մարկոն խոստովանում է՝ իր աշխատավայրում գրեթե ոչ ոք անգլերեն չի խոսում, եւ ինքը պարզապես այլ տարբերակ չի ունեցել. «Կա՛մ պիտի հայերեն սովորեի, կա՛մ ոչ մեկին չհասկանայի: Ես ուզում էի մարդկանց հետ իրենց լեզվով խոսել: Դա Հայաստանի հանդեպ հարգանքի իմ ձեւն է»:

Յոհաննան հիշում է իր առաջին սովորած հայերեն բառը՝ «պատմություն»: «Թանգարանում անընդհատ ցույց էին տալիս ու ասում՝ սա պատմություն է, սա էլ է պատմություն: Այդպես սովորեցի»:

Նոան էլ ասում է՝ երեխաների հետ շփումն է իրեն ամենաշատը ստիպել սովորել լեզուն. «Սկզբում Google Translate էի օգտագործում, հիմա արդեն շատ բան հասկանում եմ առանց թարգմանչի»:

«ԱՐԱՐԱՏԸ ՏԵՍՆՈՂԸ ՄԻՇՏ ՈՒԶՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ»

Շատերի համար Հայաստանը սկզբում եղել է պարզապես քարտեզի վրա նշված երկիր: Բայց հետո դարձել է մի վայր, որի հետ ձեւավորվել է անձնական կապ, մտերմություն:

Կարլինան պատմում է, որ տարիներ առաջ պատահաբար էր հանդիպել Հայաստանի մասին տեղեկությունների եւ սկսել հետաքրքրվել. «Հետո սկսեցի հայկական երաժշտություն լսել, ֆիլմեր նայել, պատմություն կարդալ: Covid-ը խանգարեց գալ, բայց մտադրությունը երբեք չփոխվեց: Ես սիրահարվել էի Հայաստանին»:

Մարկոն ասում է, որ առաջինը հետաքրքրվել է Հայոց ցեղասպանության եւ Արցախի պատմությամբ. «Հետո հասկացա, որ Հայաստանը շատ ավելի խորն ու բարդ երկիր է, քան պատկերացնում էի»:

Էմիլն էլ խոստովանում է՝ մինչեւ գալը Հայաստանի մասին գրեթե ոչինչ չգիտեր. «Գուցե հենց դա էր հետաքրքիր: Ամեն ինչ նոր էր ինձ համար»:

Ի դեպ, կամավորների առօրյան միայն աշխատանքով չի սահմանափակվում: Նրանք ճանապարհորդում են, մարզվում, հայկական պարեր սովորում, ֆիլմեր դիտում, քաղաքում ընկերներ գտնում:

Էմիլը սիրում է քաղաքից դուրս գնալ եւ բացահայտել Հայաստանը: Մարկոն՝ վոլեյբոլ խաղալ ու ճանապարհորդել: Կարլինան սկսել է հայկական պարի դասերի հաճախել: Յոհաննան սիրում է ժամերով մնալ քաղաքի կենտրոնում՝ սպասելով մինչեւ երթեւեկության թեթեւանալը: Բայց ամենակարեւոր հարցը, թերեւս, այն է, թե կվերադառնա՞ն կրկին Հայաստան: Գրեթե բոլորը առանց երկար մտածելու ասում են՝ այո:

«Արարատը տեսնողը միշտ ուզում է վերադառնալ»,- ասում է Յոհաննան:

Էմիլը արդեն հրավիրված է հայկական հարսանիքի: Նոան ուզում է Հայաստան բերել իր մորը: Վիկտորը վստահ է՝ այստեղից տանելու է ոչ միայն հիշողություններ, այլեւ կյանքի նոր փորձ. «Երբ տնից հեռու ես ու լրիվ նոր բան ես անում, հասկանում ես՝ որքան ես փոխվել»:
Թերեւս հենց սա է կամավորության ամենակարեւոր արդյունքը: Ոչ միայն այն, որ ինչ-որ մեկը գալիս է օգնելու, այլ նաեւ այն, որ այդ ճանապարհին ինքն է փոխվում: Եվ հաճախ՝ ընդմիշտ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ սոցիալ-մշակութային հիմնադրամի հաշվետվություն

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողովհրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Ամենաշատ ընթերցվածը

Վերլուծություն

Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը google միջազգային քարտեզով արդեն դարձել է ադրբեջանական

04/01/2021

«Քիչ առաջ կարդացի Հրանտ Մելիք- Շահնազարյանի գրառումը Տիգրանաշեն գյուղը թշնամուն հանձնելու մասին և որոշեցի ստուգել այն google-ի քարտեզով: Ստուգմանս արդյունքները...

ԿարդալDetails
Միջազգային

Ո՞ւմ համար է Ադրբեջանի սահմանի երկայնքով տներ կառուցում Փաշինյանը. Իթան Լևինս

20/05/2026

Ամերիկացի լրագրող Իթան Լևինսը տեսանյութ է հրապարակել է իր X էջում։ * «Վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարությունը բնակարանային...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դժբախտաբար չեմ կարող գալ և մասնակցել մայիսի 28-ի շքերթին, քանի որ չեմ զոհվել

21/05/2026

Բաց նամակ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին Հարգելի՛ պարոն Պապիկյան, Լրահոսում նկատել եմ, որ Դուք և Ձեր անմիջական ղեկավար ՀՀ վարչապետ...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Յայտարարութիւն

15/05/2026

«Մեծերը եւ Միւսները»* Ճիշդ 30 տարի առաջ, մօտաւորապէս այս օրերուն, Հայաստանի արդարադատութեան նախարարութիւնը, փոխնարար Գագիկ Ճհանկիրեանի, ՀՀՇ այն ժամանակ ազդեցիկ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական