Այսօր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծննդյան օրն է։ Նա դարձավ 55 տարեկան։
Առաջին անգամ Սրբազանը տարեդարձն անց է կացնում բանտում։ Այսօր նրա կալանավորման 330-րդ օրն է։
Սրբազանի աջակիցներն ակցիա են իրականացրել ԱԱԾ-ի մոտ։ Տորթ են բերել, մոմեր դրել վրան, վառել, երազանք պահել, որ Բագրատ Սրբազանը շուտ ազատվի բանտից, որ Հայաստանը շուտ ազատվի Հայրենիքի դավաճաններից, Հայրենիք հանձնողներից, օտարի, թշնամու շահերը սպասարկողներից, որ Լույսը վերջապես հաղթի խավարին։
Բագրատ Սրբազանի աջակիցները հույս ունեն, որ իրենց շնորհավորանքները հասել են ԱԱԾ մեկուսարան, որտեղ արդեն 330 օր բանտարկված է Հայրենիքի կալանավորը։






