Քարոզարշավը բացահայտում է Փաշինյանի իրական, բնական վիճակները, որոնք նա փորձում է թաքցնել «սիրո սրտիկների» ցուցադրությունների, ժպիտների ու առերևույթ ուրախ տրամադրության տակ։
Քարոզարշավին Փաշինյանի իրական, բնական էությունը բացահայտում են կանայք։
Կանայք մերկացնում են Փաշինյանին, փաստերով պատռում նրա դիմակը։
Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ Փաշինյանին մի կին մոտեցավ։ Փաշինյանին թվաց, թե այդ կինն էլ է պատկանում կանանց այն խմբին, որը սիրահարված է իրեն, ուզում է դիպչել իրեն, փաթաթվել, համբուրել ու նկարվել իր հետ։
Ավաղ, մի քանի վայրկյան անց այլ բան տեղի ունեցավ։
Կինը Փաշինյանի երեսին շրխկացրեց. «Դուք գողացել եք իմ Հայրենիքը, իմ երեխաներին, իմ եղբորը, իմ ուրախությունը։ Դուք 8 տարի ժամանակ եք ունեցել պետություն կառուցելու, բայց դրա փոխարեն միայն խաբել եք, ավելի ու ավելի շատ գողացել մեր Հայրենիքից»։
Կեղծ զսպվածության ու հանգստության քողը պատռվեց։ Հաջորդ վայրկյանին Փաշինյանն արդեն քաշքշում էր այդ կնոջ ձեռքը, բղավում. «Քոչին, Սերժին, Գագոյին, Սամոյին կզզացնելու եմ, չոքացնելու եմ, սատկացնելու եմ»։
Մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը 6 տարի սպասում է իր եղբորը՝ նրանից որևէ լուր չունենալով։ Իշխանությունները 6 տարի մատ մատի չեն տվել՝ պարզելու՝ ի՞նչ է եղել բարձրաստիճան սպա-բժշկի հետ, զոհվե՞լ է, գերի՞ է, թե մակ այլ բան կա, որի մասին չեն ուզում ասել։
Մենք 197 անհետ կորած ունենք։
«Ես որպես բժիշկ եմ ասում՝ նա անադեկվատ է, սկզբում հանգիստ էր՝ կարծելով, թե ես լավ բաներ եմ ասելու իր մասին, բայց երբ դառը ճշմարտությունը բարձրաձայնեցի, ընկավ հիսթերիայի մեջ, ուզում էր դիպչել ինձ, ես ասում էի՝ հեռու գնա։ Ադեկվատությունը կորցրեց։ … 30 տարի այս թաղամասում եմ ապրում, բոլորին ճանաչում եմ։ Նրա քարոզարշավին մեր թաղամասից 10 հոի էր մասնակցում միայն, մյուսներին ավտոբուսներով է բերել»,-ասաց Արփինե Սողոյանը՝ 44-օրյա պատերազմում բռնի անհետ կորած փոխգտնդապետ, բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը։
«Սիրո սրտիկների» ու կեղծ խաղաղության իմիտացիան, որով Փաշինյանը փորձում է կերակրել հանրությանն ու ընտրազանգված ձեռք բերել, ամն օր պայթում է։









